ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը և կառավարությունը, իրականացնում են չփոխկապակցված աշխատանք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Բազմիցս հայտարարել ենք, որ մենք շահագրգռված ենք սահմանազատման գործընթացով։ Եթե կհիշեք, Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները Սոչիում պայմանավորվել են, որ կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության և կայունության ուղղությամբ։ Եթե բառացի թարգմանեմ՝ գործը կտանեն ու կհասցնեն սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը։ Մենք 100 տոկոսով հավատարիմ ենք այս սկզբունքին, այժմ ռուսական և ադրբեջանական կողմի հետ քննարկում ենք անվտանգության այն միջոցները, որոնք սահմանին անվտանգության ու կայունության մեխանիզմներ կստեղծեն։ Արդեն ասել եմ, որ տարբեր առաջարկներ ենք ներկայացրել, սա սովորական բանակցային գործընթաց է, կոնկրետ այդ առաջարկների վերաբերյալ հնչել է բացասական արձագանք, բայց կրկնում եմ՝ սա շարունակական գործընթաց է։ Եղել են նաև առաջարկներ, որոնք մեզ համար են մերժելի եղել»,- ասել էր Արարատ Միրզոյանը։

Այս թեմայի մասին զրուցել ենք ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ։

Ադրբեջանագետն անդրադառնալով այս հայտարարություններին, նկատեց՝ դատելով Հայաստանի, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչող վերջին հայտարարություններից, թե բավականին մոտ են կոմունիկացիաների ապաշրջափակմանը, տպավորություն է, որ Հայաստանում գործում է երկու իշխանություն, մեկը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մյուսը՝ կառավարությունը, որը կազմվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։

«Այստեղ երկուսը՝ Նիկոլ Փաշինյանը և կառավարությունը, իրականացնում են չփոխկապակցված աշխատանք։ Սպասելի էր, որ Ադրբեջանը մերժելու է Հայաստանի կողմից փոխանցված առաջարկները՝ հաշվի առնելով Բաքվի կողմից հնչեցրած հռետորաբանությունը և ագրեսիվ քաղաքականությունը, պահանջատիրությունը Հայաստանի նկատմամբ։ Բաքուն այդ առաջարկները չէր ընդունի՝ նաև հաշվի առնելով նրա բարելավված դիրքերը թե՛ մեր սահմանին, թե՛ բանակցային ձևաչափում։ Հետևաբար՝ Հայաստանի այսօրվա պարտված իշխանությունը չի գիտակցում, որ ստեղծված իրավիճակն իր իշխանության լինելու հետևանքն է և այն, որ Հայաստանը չի կարողանում վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, չի կարողանում Արցախի հարցում որևէ դիրքորոշում հայտնել։ Այս համատեքստում՝ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը շարունակվելու է, և Բաքուն գարնանը սահմանին կանցնի կոշտ միջոցների, երբ դիրքերում ձյունը կհալվի և նրանց գործելու լայն հնարավորություն կտա։ Բաքուն կփորձի ՀՀ իշխանություններին (որոնք ապրում են սեփական վախի մթնոլորտում) թելադրել սեփական օրակարգը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular