ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկացա՞վ, թե՞ ռեյթինգացավ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

blognews.am-ը գրում է.

Հայաստանի հեռուստաընկերություններով միաժամանակ ցուցադրվում է 5 հնդկական սերիալ: Ինչքանո՞վ է սա նորմալ, երբ հնդիկները չեն փայլում իրենց սերիալային արվեստով, ոչինչ չեն ուսուցանում այդ սերիալներում, մի բան էլ ավելին՝ նրանք իրենց մշակույթն ու սովորույթները մտցնում են մեր երկիր:

Հայերը ոչ մի աղերս չունեն հնդկական մշակույթի հետ: Համարյա ամեն ինչ է տարբերվում, իսկ այժմ մեր երկրում օրական մոտավորապես 6-7 ժամ հեռուստատեսությամբ ցուցադրվում են հնդկական հարսանիքներ, հնդկական թաղումներ, հնդկական ծեսեր, երկրպագություններ: Պատմում են, որ Հայաստանի գյուղերում հնդկական սերիալների ժամը սուրբ ժամ է համարվում, բոլորը փորձում են այդ ժամին ավարտել բոլոր գործերը և ամբողջ ընտանիքով (նույնիսկ երեխաներն ու տղամարդիկ) նայում են հնդկական սերիալ: Եթե հասուն մարդկանց վրա կարող է և նմանատիպ սերիալները ազդեցություն չունենան, ի՞նչ կլինի դեռահասների հետ:

Մի փոքրիկ ուսումնասիրություն արեցի, որի արդյունքներն ինձ ուղղակի շոկի ենթարկեցին: Սկսեցի հնդկական սերիալներից մեկի գլխավոր դերասանի էջում կարդալ մեկնաբանությունները: Մեկնաբանությունների մեծամասնությունը անում են «յան» ազգանունով վերջացող օգտատերեր:

3-%d0%ba%d0%be%d0%bf%d0%b8%d1%8f

%d1%81%d0%bd%d0%b8%d0%bc%d0%be%d0%ba-%d0%ba%d0%be%d0%bf%d0%b8%d1%8f


 %d1%81%d0%bd%d0%b8%d0%bc%d0%be%d0%ba1

Նշեմ ավելին՝ դերասանը օրեր առաջ ուղիղ եթերով պատասխանում էր իրեն շնորհավորողներին և ամեն երկրորդ մեկնաբանությունը գրվում էր նորից «յան» ազգանունով օգտատիրոջ կողմից, անթիվ-անհամար բարևներ էին ուղարկվում Հայաստանից, նրան հրավիրում էին Հայաստան, սիրո բազմաթիվ խոստովանություններ լսեց դերասանը հայ աղջիկների և տղաների կողմից: Իսկ վերջում խոստովանեց, որ վերջին շրջանում շատ է նամակներ ստանում Հայաստանից: Սա միայն մի դերասանի մասով էր ուսումասիրությունը, և համոզված եմ, որ մնացած դերասանների պարագայում նույն պատկերն է:

Մնում է միայն խնդրանք-հորդորով դիմել հեռուսաընկերությունների ղեկավարներին, որ չափսոսան սերիալների համար արդեն վճարված մի քանի հարյուր կամ հազար դոլար գումարը  և դադարեցնեն այդ հնդկականների ցուցադրությունը: Կարելի է բոլորով միասին պայմանավորվել և կիսատ թողնել բոլոր հնդկականները և ռեյթինգ ապահովելու փոխարեն այս ազգին ազատել այդ հնդկացավից: Հասարակության բոլոր անդամները չեն, որ կարողանում են ամեն իրավիճակում ադեկվատ լինել, բոլորը չեն, որ ունեն կրթական բարձր մակարդակ և վերջապես բոլորը այն տարիքում չեն, որ լավը վատից տարբերակեն և կարող են այս հնդկականնների հոսանքի տակ մշակութային մուտացիա ապրել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular