ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական կողմն այսօր իրականում ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիեննայում:

Այս թեմայի մասին զրուցել ենք թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հանդիպումից և թուրքական կողմում ի՞նչ արձագանքներ կան սպասվելիք հանդիպման վերաբերյալ թուրքագետն ասաց. «Պատերազմից հետո առկա իրողությունները հաշվի առնելով, նաև Թուրքիայի բնական նկրտումներն ու ցանկությունները՝ թուրքական կողմն այսօր իրականում ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, դա արդեն նրանց ձեռնտու է, քանի որ չունեն նախկինում իրենց առջև ծառացած գլխավոր խնդիրը՝ ազատագրված տարածքների վերադարձը: Սահմանների բացումն ավելի շատ Թուրքիային է ձեռնտու, քան Հայաստանին, սակայն Թուրքիան` տեսնելով Հայաստանի թուլացած ու պարտված վիճակը, փորձելու է ուղղակի առավելագույն զիջումներ կորզել Հայաստանից:

Երկրորդ հանդիպումից առանցքային ինչ-որ բաներ սպասելն այնքան էլ իրատեսական չեմ համարում, քանի որ հարաբերությունների կարգավորման գլխավոր կետը փաստաթղթերն են, իսկ երկրորդ հանդիպմանը որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, մանավանդ որ բանագնացները նման իրավասություն էլ չունեն: Բայց, ի տարբերություն առաջին հանդիպման, որը ճանաչողական բնույթ էր կրում, այս հանդիպմանը փորձ կարվի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ուղենշային փաստաթղթեր կազմել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular