ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում կորոնավիրուսով վարակման 27 494 նոր դեպք է հայտնաբերվել, 33 մարդ մահացել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անցած մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակման 27 494 նոր դեպք է հայտնաբերվել, 33 մարդ մահացել է։ Այս մասին այսօր հայտնել է COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Տվյալները ստացվել են ավելի քան 73,8 հազար թեստերի հիման վրա։ Վրաստանում համաճարակի սկզբից ի վեր գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը շաբաթ առավոտյան հասել է 1 295 505-ի։ 

Եվս 33  մարդ մահացել է կորոնավիրուսից։ Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 174։

Ապաքինվել է 17 594 մարդ․ ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 1 071 560-ի։

Վրաստանում այս պահին կա կորոնավիրուսով վարակման 208 745 ակտիվ դեպք։ Նրանցից 5840-ը (հիվանդների ընդհանուր թվի մոտ 3%-ը) բուժում է ստանում հիվանդանոցներում։ 1151 պացիենտի վիճակը ծանր է, 278-ը միացված է ԹԱՕ սարքին։ 

Կարանտինի մեջ է գտնվում 51 քաղաքացի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular