ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկաշենկոն ասել է, թե երբ կթողնի երկրի ղեկավարումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է թողնել ղեկավարումը, եթե երկրում իրադրությունը կարգավորվի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, Լուկաշենկոյին հարցրել են, թե դեռ քանի տարի է ղեկավարելու երկիրը, ինչին ի պատասխան նա ասել է՝ «միշտ», եթե սկսվի պատերազմ կամ այնպիսի իրադրություն, ինչպիսին 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո էր:

«Հավատացեք, ես նախագահ եմ ոչ այն պատճառով, որ շատ եմ ուզում նախագահ լինել: Աստված չանի հայտնվեք մի իրավիճակում, որտեղ կախված եք շատ հանգամանքներից»,- ասել է նա:

Լուկաշենկոն նշել է, որ եթե իրադրությունը կարգավորվի, երկիրը հստակ կորոշի, թե ով է իրեն հաջորդելու:  Նա զուգահեռներ է տարել խորհրդային ժամանակների առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի հետ, ով մինչև կյանքի վերջ մնաց բարձր պաշտոնին: «Ես հիմա եմ հասկանում, թե որքան կախված էր նա ոչ միայն հանգամանքներից, այլև այն մարդկանցից, ովքեր իրեն շրջապատում էին, աջակցում էին: Դու կապված ես քո երկրին, որը սեփական ձեռքերով ես ստեղծել»,- նշել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ դա ավելին է, քան պարզապես ծառայելը երկրին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular