ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրերի դեմ սահմանափակումների չեղարկումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վերականգնել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը, ինչը թույլ կտա երկրին շարունակել միջազգային միջուկային համագործակցության նախագծերը:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս որոշումն ԱՄՆ իշխանությունները կայացրել են, երբ իրանա-ամերիկյան բանակցությունները 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման շուրջ թևակոխում են վերջնական փուլ:

Հաղորդվում է, որ պատժամիջոցների մեղմացումը թույլ կտա ռուսական, չինական և եվրոպական ընկերություններին աշխատել զենքի չտարածման ուղղությամբ, որպեսզի զգալիորեն բարդանա իրանական միջուկային կառույցների օգտագործումը զենքի զարգացման գործում:

ԱՄՆ-ն պատժամիջոցների վերացումը չեղարկել էր 2020 թվականի մայիսին՝ միակողմանիորեն դուրս գալով միջուկային գործարքից: Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունները Վիեննայում վերսկսվել են 2021 թվականի նոյեմբերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular