ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպան «գցում» է Փաշինյանին․ հայտարարությունից անհետացել է Արցախը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ երեկոյան կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռավար տեսակոնֆերանսը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Հայաստանի կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ սահմանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի, ինչպես նաև հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։

Այդուհանդերձ, Ֆրանսիայի և Եվրոպայի խորհրդի նախագահների համատեղ հայտարարության մեջ մեկ բառ անգամ հիշատակված չէ ո՛չ Արցախը, ո՛չ հակամարտության խաղաղ կարգավորումը։

«Նախագահ Մակրոնն ու նախագահ Միշելը հաստատել են իրենց լիարժեք հակվածությունը տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելուն ու վստահությունն ամրապնդելուն ուղղված ջանքերին աջակցելու ուղղությամբ: Նրանք գնահատել են առաջընթացը, որը ձեռք է բերվել Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներից հետո, մասնավորապես, վերջերս գերիների ազատագրման, շարունակվող համատեղ անհետ կորածներին որոնելու գործում, ինչպես նաև առաջիկայում երկաթուղու վերականգնումը: Պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնել են, որ այդ հանդիպումն արժեքավոր հնարավորություն է ներկայացրել հարցերի լայն շրջանակ քննարկելու համար: ԵՄ-ն ու Ֆրանսիան դեռևս հակված են աշխատել ուրիշ գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հետ, բարգավաճող, անվտանգ և կայուն Հարավային Կովկաս կառուցելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Այս հանդիպումից հետո տեղեկություն տարածվեց, որ Եվրամիությունը կհատկացնի Ադրբեջանին 2 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական փաթեթ։ Դրացիության և ընդլայնման գծով եվրահանձնակատար Օլիվեր Վարխելին Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտնել է, թե Բրյուսելը կհատկացնի այդ գումարը տնտեսական ներդրումային պլանի շրջանակում: Ըստ էության, Եվրոպան այս տեսակոնֆերանսով և Ադրբեջանին հսկայական գումար հատկացնելով ՀՀ իշխանություններին, ազդակներ է հղում՝ մեծ հավակնություններ չունենալու, կոպիտ ասած՝ «տեղը սթրվելու» վերաբերյալ։ Հայաստանյան արևմտամետներից, իհարկե, քննադատական որևէ արձանագրում մենք այդպես էլ չենք տեսնի։

Արմեն Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular