ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարօրինակ ու անհասկանալի է այն, ինչ կատարվում է Հայաստանի դատական համակարգում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն որոշել է բավարարել միջնորդությունը և դատավորներից մեկի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում: Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը հայտարարում է իրավական բեսպրեդելի մասին:

Այս թեմայի մասին զրուցել ենք իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։

Հարցին, թե իրավապաշտպանն ինչ կարծիք ունի` Նինա Կարապետյանցն ասաց. « Ցավն էլ հենց այն է, որ բեսպրեդելի մասին խոսում են հենց նրանք, ովքեր իշխանության մաս են կազմել և ժամանակին ոչ պակաս բեսպրեդել են կազմակերպել: Դա ինձ համար շատ խնդրահարույց է: Այսինքն՝ գործող իշխանությունը ստեղծեց մի իրավիճակ, երբ նրանք, ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեին, շատ դեպքերում լեգիտիմ հիմքեր են ձեռք բերում էդպիսի հայտարարություններ անել գործող իշխանությունների գործողություններին գնահատական տալու համար: Մեղմ ասած, տարօրինակ ու անհասկանալի է այն, ինչ կատարվում է Հայաստանի դատական համակարգում: Երբ մենք պահանջում էինք անցումային արդարադատություն իրականացնել, կիրառել վեթինգ, լյուստրացիա գործիքակազմը, մեզ ասում էին, որ դա շատ խիստ, կոշտ գործիք է, չենք կարող իրականացնել: Բայց այն, ինչ տեղի է ունենում հիմա, անհասկանալի ու անթույլատրելի է: Սրանից ավելի մեծ ճնշում դատական համակարգի վրա դժվար է պատկերացնել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular