ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուզում ենք սուպերվարչապետական համակարգն ավելի հավասարակշռված դարձնել․ Կարեն Անդրեասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործող Սահմանադրությունը որեւէ էական լծակ չի տվել ՀՀ նախագահին, հաճախ մեզ մեղադրում են, որ շատ մեծ ազդեցություն է գործող Սահմանադրությունը տվել վարչապետին․ ճիշտ է, դա մեզնից է տանելու լիազորություններ, բայց մենք պատրաստ ենք բալանսավորել իշխանության թեւերի միջեւ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Այն, ինչ տեղի ունեցավ 2015թ․, երբ խոսում էինք խորհրդարանական անցման, իրական խորհրդարանական պետություն ստեղծելու մասին, ցավոք, բալանսը խախտվեց, եւ դա է, որ առաջին հերթին պետք է քննարկվի եւ շտկվի։ Բայց, միեւնույն ժամանակ, չպետք է լիազորությունները վարչապետից ու կառավարությունից վերցնենք, տանենք նախագահին կամ խորհրդարանին, որ հետո էլ ճգնաժամեր ստեղծվեն։ Եթե անկայունություն լինի, եւ եթե Սահմանադրությամբ դա կառավարելու ճիշտ հնարավորություններ չունենք, դա կարող է քաոսի բերել։ Կառավարությունը, վարչապետը, անձամբ ես չենք ուզում ուղղորդել եւ թելադրել հանձնաժողովին, թե որն է բալանսավորման ճիշտ տարբերակը, ինքս էլ անձամբ աշխատում եմ ավելի զուսպ խոսել, որպեսզի հանձնաժողովին չուղղորդեմ»,- նշեց նախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ ցանկանում են սուպերվարչապետական համակարգն ավելի հավասարակշռված դարձնել։

«Կա քննարկում՝ վերադառնալ նախագահական, կիսանախագահական համակարգի։ Եթե ես քվեարկելու լինեմ, դեմ կլինեմ համակարգի փոփոխությանը, բայց վախենում եմ ասել՝ այ սա է լինելու կառավարության մոտեցումը, որովհետեւ այն կոլեգիալ մարմին է, վերջնական քննարկում չի եղել, այդ թվում ավելի լայն վերցրած իշխանությունում՝ կուսակցությունում։ Դա նորմալ է՝ մենք չենք եկել էստեղ հավաքվածներին թելադրելու, որ պատվեր ենք իջեցնում այսպես կամ այնպես անել, եկել ենք մասնագիտական հանձնաժողովին լսենք, գուցե, հիմնավորումներ բերեն՝ ինչու է պետք կիսանախագահականի անցնել, ես ինքս, գուցե, փոխեմ իմ կարծիքը, էլ չասած՝ կառավարությունը, որի հետ այս հարցերի լուծումները ես չեմ ճշտել»,- ասաց Անդրեասյանը։

Հարցին՝ իր համար կառավարման որ համակարգն է ավելի նախընտրելի, նախարարը նկատեց՝ ինքն անձամբ հակված է գործող խորհրդարանական համակարգի պահպանմանը։

«Մենք երկար տարիներ կիսանախագահական համակարգ ենք ունեցել, բայց խորհրդարանն ու նախագահը միշտ նույն քաղաքական ուժից են եղել, պատկերացնու՞մ եք՝ ինչ կլինի, եթե տրոհում լինի, լուրջ ճգնաժամի մեջ կհայտնի երկիրը, էլ չասած, եթե պատերազմի վտանգ լինի։ Հիմա այդ մտավախությունն էլի կա՝ վարչապետի ինստիտուտն ուժեղ է, բայց եթե այն թուլացնենք եւ ինչ-որ լծակներ վերցնենք վերջինից, եւ ճգնաժամի ժամանակ չթողնենք, որ վարչապետը լինի միահեծան ղեկավարը, կարող են ճգնաժամի առաջ կանգնել։

Խորհրդարանական համակարգը շատ ավելի ժողովրդավար է, համաշխարհային տենդենցն էլ է այդպես։ Երբ ամեն անգամ փոխում ենք համակարգը, դա ցնցումների է բերում, ինչ-որ իմաստով էլի քանդելու ենք դժվարությամբ ստեղծված համակարգը եւ նորը ստեղծենք։ Եթե պատրաստ ենք ամեն 5, 10 տարին մեկ իրավական երկրաշարժ կազմակերպել, հիմա պետք է նորից մեծ համակարգը փոխելու հարցը քվեարկենք։ Ես կողմ կլինեմ նման երկրաշարժին միայն այն դեպքում, եթե տրվեն հիմնավորումներ առ այն, որ նախագահականի կամ կիսանախագահականի դեպքում մեր երկիրը հաջողության շանս ունի»,- նշեց Անդրեասյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular