ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գողության, ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպքերով մեղադրանք է առաջադրվել երկու անձի. ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են գողության, ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպքերի մի շարք հանագամանքներ:

Քաղաքացին 2022թ. հունվարի 7-ին Ոստիկանության համապատասխան բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Աշտարակ քաղաքի Վ. Ձորակ փողոցի իր տան դուռը կոտրելու միջոցով գողացել են մետաղյա չհրկիզվող պահարան, որում եղել է գումար, «ՄՈ-43» որսորդական ողորկափող հրացան, փաստաթղթեր և ոսկյա զարդեր՝ իրեն պատճառելով` 3.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1․1-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։ 

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ գողությունը կատարել են Արմավիրի մարզի՝ 1992 և 1973թթ. ծնված երկու բնակիչներ։

Վերջիններիս բնակարաններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի՝ 485 և 325 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ 

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով 2022թ. հունվարի 27-ին հարուցվել են քրեական գործեր: Որոշում է կայացվել նշված քրեական գործերը գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով, 238-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, և որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը: Մյուս անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրվել է գրավը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular