ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպան միանում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Հայ և թուրք ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին Մոսկվայում, որից հետո կողմերը հայտարարեցին, թե համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների: Ուշագրավ է, որ Վիեննայում հանդիպման վերաբերյալ հայտնի է դառնում Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի՝ Երևան կատարած աշխատանքային այցի ընթացքում։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին Անթալիայի դիվանագիտական համաժողովին հրավիրելու մասին։ Հայկական կողմը չի հերքել այդ ֆորումին մասնակցելու հանգամանքը։ Համաժողովն այս տարի կայանալու է մարտի 11-13-ը, և կարծես տպավորություն էր, որ հայ-թուրքական բանակցություններում բանագնացների հաջորդ հանդիպումն էլ կայանալու է հենց այդ համաժողովի շրջանակներում։ Սակայն, հանկարծ հայտնի է դառնում, որ բանագնացները հանդիպելու են ավելի վաղ, եվրոպական երկրի տարածքում։ Հայ-թուրքական արձանագրությունները, նշենք, կնքվել էին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։

Այժմ էլ Եվրոպան փորձում է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, երկրորդ հանդիպումն էլ կազմակերպվում է ոչ թե Հայաստանի կամ Թուրքիայի տարածքում, այլ եվրոպական երկրում։ Բազմիցս ենք նշել, որ Թուրքիան մտադիր է բանակցային գործընթացից զերծ պահել Ռուսաստանին, և այժմ եվրոպական երկրների ուշադրությունը հայ-թուրքական բանակցություններին, Ավստրիայի ԱԳ նախարարի այցը Երևան և այդ ընթացքում Վիեննայում հանդիպման մասին բարձրաձայնումը լիովին տեղավորվում են այս կանխատեսումների շրջանակում։ Էականն այս ամենում Հայաստանի շահն է, որը անտեսվել էր թե՛ Ցյուրիխում, անտեսվելու է թե՛ Վիեննայում։

Հակոբ Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular