ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծաղր Հայաստանի նախագահի ինստիտուտի նկատմամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի նախագահի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Վահագն Խաչատուրյանը, պարզվում է, անկուսակցական չի եղել, առնվազն մինչև երեկ։ Խաչատուրյանը երեկ է դիմում ներկայացրել Հայ ազգային կոնգրեսի վարչության քարտուղար Սամվել Աբրահամյանին և խնդրել իրեն հեռացնել կուսակցությունից։ Նախագահի թեկնածուն Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ է եղել, թեև, ինչպես նշում են ՀԱԿ-ից, մի քանի տարի կուսակցության գրասենյակ չի էլ մտել։ Նա իրեն Փաշինյանի թիմի անդամ է համարում։ Ինքը՝ Փաշինյանը հստակ հանձնարարականներ է տվել ՀՀ ապագա նախագահին, կառավարության երեկվա նիստում։

«Այո՛, Սահմանադրության բերումով հանրապետության նախագահը, ըստ էության, վերկուսակցական գործունեություն է ծավալում և առաջնորդվում է ազգային և համազգային, պետական շահերով: Ես հավատացած եմ, որ կառավարությունը նույնպես առաջնորդվում է պետական, ազգային և համազգային շահերով: Խորհրդարանը նույնպես առաջնորդվում է այդ շահերով: Այստեղ պիտի գործի իշխանությունների բաժանման սկզբունքը. Սահմանադրությունը հստակ գծագրել է, թե իշխանության տարբեր թևերն ինչ լիազորություններ ունեն և ինչպես պետք է համագործակցեն: Եվ, այո՛, շատ կարևոր եմ համարում, որ իշխանության թևերը մեկը մյուսին լրացնեն և ոչ թե հակադրվեն, ինչը չի նշանակում, որ չկա բանավեճ»,- ասել է նա՝ միաժամանակ հավելելով, թե կուսակցության վարչության ու խմբակցության միջև կա ներդաշնակություն, և այդ ներդաշնակությունն ակնկալում են նաև Խաչատուրյանից։

Ըստ էության, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը առաջիկայում նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին հրապարակային նվաստացման է ենթարկում՝ բացատրելով, որ նա ոչ թե երկրի նախագահն է, այլ իր աշխատողը, ենթական և ստորագրյալը։ Արժանապատվություն ունեցող ցանկացած գործիչ այս հայտարարություններից հետո թափ կտար ձեռքը, գործող վարչախմբին իր ղեկավարով հանդերձ, կուղարկեր համապատասխան ուղղությամբ, և կհեռանար։ Բայց այս իշխանության մեջ այդպիսիք չկան։

Կարեն Տիգրանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular