ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեռակա բանավեճ և փոխադարձ մեղադրանքներ․ Ադրբեջանը սրում է իրավիճակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը փորձում է նոր սրման գնալ Հայաստանի հետ հարաբերություններում՝ մեր երկրին մեղադրելով ապակառուցողական դիրքորոշման մեջ։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե երկու շաբաթ առաջ Հայաստանը հանդես է եկել սահմանազատման նոր առաջարկներով ու որոշ պայմաններ է առաջ քաշել այդ նպատակով նախատեսվող հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար։ Ադրբեջանը հայտարարել է, որ կարող է սկսել այս գործընթացը, բայց առանց որևէ պայմանի։

«Միջազգային սահմանները պետք է ճանաչվեն. Հայաստանը, որը 30 տարի օկուպացրել է ադրբեջանական հողերը, չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: «Ցավոք, հայկական կողմը խախտել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Դեռևս չենք տեսնում այդ հարցում հետևողականություն։ Երբեմն դրական ուղերձներ են ստացվում, երբեմն էլ լսում ենք այլ կարծիքներ, ինչը բարդացնում է իրավիճակը», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ առանց մանրամասներ նշելու։

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը շտապել է արձագանքել այս մեղադրանքներին, նշել է, թե Ադրբեջանը հայկական կողմի առաջարկներին որևէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ։ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Հայաստանի առաջարկները «պայման», «նախապայման» անվանելը, ապա դրանց վերաբերյալ բարոյական, քաղաքական, իրավական գնահատականներ հնչեցնելը «ոչ մի տրամաբանական կապ չունի վերը նշված գործընթացի հետ»: Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե Հայաստանը վիժեցրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, Հունանյանը որակել է «առնվազն տարօրինակ»:

Հեռակա այս բանավեճը վկայում է, որ Ադրբեջանը դժգոհ է ստեղծված իրավիճակից, ինչպես նաև սահմանազատման ու սահմանագծման գործընթացում հնարավոր զարգացումներից, փորձում է վիժեցնել այդ գործընթացը և նոր սրման գնալ։ Պատրա՞ստ է արդյոք Հայաստանի իշխանությունը նոր առճակատման, կկարողանա՞ դիմագրավել թշնամու նոր սադրանքներին։ Այս հարցն է, որի պատասխանն ունենք բոլորս, սակայն չենք բարձրաձայնում։ Պատերազմում կրած պարտությունից հետո կորցրած ամեն վայրկյանը դավաճանություն է հայկական շահերի դեմ, և այս իշխանությունների երբեմն երկչոտ, երբեմն էլ խրոխտ հայտարարությունները արդեն միայն սթափեցնում են, հասկանալով, որ նոր մարտահրավերներ են սպասվում, որոնց դիմագրավելու ռեսուրս ու կարողություն փաշինյանական իշխանությունը չունի։

Աշոտ Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular