ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի առաջնորդները. նոր նշանակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

regnum.ru–ն գրում է, որ Ֆ.Ի. Ինոզեմցևի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի լաբորատոր ախտորոշման կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի առաջնորդների մրցույթի «Առողջապահություն» բաժնի եզրափակիչի մասնաակից Ալինա Մելքումյանը նշանակվել է Ռուսաստանի Առողջապահության նախարարության կենտրոնական դաշնային շրջանի բժշկական մանրէաբանության գլխավոր անկախ մասնագետի պաշտոնում:

«Մանրէաբանությունը հնագույն և հիմնարար գիտություն է, որի կարևոր մասն առնչվում է մարդու առողջությանը։ Ժամանակակից առողջապահության և COVID-19–ի համաճարակի մարտահրավերները պահանջում են հատուկ հսկողություն և հրատապ բացահայտում այն վարակիչ վտանգների, որոնք ազդում են հանրային բարեկեցության և բնակչության կենսաբանական անվտանգության վրա։ Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության Կենտրոնական դաշնային շրջանի բժշկական մանրէաբանության գլխավոր մասնագետի պաշտոնում իմ նշանակումն առաջին հերթին ենթադրում է օգնություն կադրերի պատրաստման և տարածաշրջանում մանրէաբանական լաբորատորիաների կազմակերպման և շահագործման խնդիրների լուծման մեջ», -ասել է  Ալինա Մելքումյանը մեկնաբանելով իր նշանակումը: Նա հավելել է, որ Ռուսաստանում «Բժշկական մանրէաբանի» մասնագիտությունը հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերին, և անհրաժեշտ է բժիշկ-մանրէաբանների ճիշտ և համակարգված հաշվառում հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները: Ըստ նրա Մոսկվան մանրէաբանական ծառայության կազմակերպման առաջատար տարածաշրջանն է, ուստի իրենք ակտիվորեն կշփվեն Կենտրոնական դաշնային շրջանի գործընկերների հետ և կփոխանակեն լավագույն փորձը:

«Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթը համախմբել է  առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներին նրանց ոչ միայն զարգանալու լրացուցիչ խթան տալով, այլ նաև պայմաններ ստեղծելով դեպի լավը փոխելու այն ոլորտները, որտեղ աշխատում են այդ մասնագետները: Համոզված եմ, որ Ալինա Մելքումյանի գործնական փորձն ու առաջնորդական որակները կօգնեն բարելավել համապատասխան ոլորտում բժշկական օգնության որակն ու մատչելիությունը»,- ասել է ՌԴ առողջապահության փոխնախարար Օլեգ Սալագայը։

Ալինա Մելքումյանը բժշկական գիտությունների թեկնածու է «Մանրէաբանություն» մասնագիտությամբ, ունի 26 տարվա բժշկական ստաժ։ 1995թվականին նա ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական ​​բժշկական համալսարանը բուժկանխարգելիչ բժիշկ մասնագիտությամբ, 1995-1996թվականներին ինտերնատուրան մանրէաբանություն մասնագիտությամբ: 2013 թվականից պարբերաբար անցել է մասնագիտական ​​վերապատրաստում «Առողջապահության կազմակերպում և հանրային առողջություն», «Կլինիկական լաբորատոր ախտորոշում», «Մանրէաբանություն», «Բժշկական լաբորատորիայի որակի կառավարում» մասնագիտություններով։

Բժշկական գործունեությունը Հայաստանում սկսել է որպես մանրէաբան։ 2003 թվականից աշխատել է որպես Ն.Ի.Պիրոգովի անվան ազգային բժշկական և վիրաբուժական կենտրոնի մանրէաբանական բաժանմունքի վարիչ։ 2008 թվականին զբաղեցրել է մանրէաբանի պաշտոնը Մոսկվայի թիվ 1 ախտորոշիչ կլինիկական կենտրոնի լաբորատոր ախտորոշման բաժանմունքում։ 2010 թվականից նա աշխատում է որպես լաբորատոր ախտորոշման կենտրոնի ղեկավար և կլինիկական լաբորատոր ախտորոշման բժիշկ Մոսկվայի Առողջապահության նախարարության Ֆ.Ի.Ինոզեմցևի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցում։ Զբաղվում է լաբորատոր ախտորոշման, մանրէաբանության, համաճարակաբանության և կլինիկական բժշկության բնագավառում կլինիկական լաբորատոր հետազոտությունների կազմակերպմամբ։

Նա մի քանի անգամ մասնակցել է Ռուսաստանի առաջնորդների մրցույթին և այն համարում է ժամանակակից առաջնորդի որակավորման գերազանց վերապատրաստում, այդ թվում առողջապահական կազմակերպությունների ոլորտում: Մրցույթը ցույց է տվել, որ անհրաժեշտ է ավելի վճռականորեն ստանձնել գլոբալ ու բարդ գործերը և թիմ ներգրավել համախոհ գործընկերներին։ Այս սեզոնին նա մրցույթին մասնակցել է դստեր՝ 24-ամյա Իրեն Գրիգորյանի հետ, ով դարձել է Healthcare թրեքի ամենաերիտասարդ եզրափակիչի մասնակիցը։

«Իմ ընտանիքում բժիշկներ չկային, թեև ես, հավանաբար, իմ օրինակով ազդել եմ աղջկաս ընտրության վրա, նա ապագա մանկաբարձ-գինեկոլոգ է, և հուսով եմ, որ դա կլինի բժշկական դինաստիայի սկիզբը: Ուրախ եմ, որ աղջիկս նույնպես փորձեց իրեն մրցույթում, քանի որ դա հնարավորություն է երիտասարդների համար»,- կիսվել է Ալինա Մելքումյանը։

Մրցույթի անցած սեզոնների ընթացքում բարձր պաշտոնների են նշանակվել ավելի քան 310 «Ռուսաստանի առաջնորդներ»: Մրցույթի վեց հաղթողներ զբաղեցրել են դաշնային փոխնախարարների պաշտոնները, առաջին սեզոնի երկու մասնակից դարձել են շրջանների ղեկավարներ, ևս չորսը հաղթող դարձել են  Պետդումայի պատգամավորներ, հինգ մասնակից դարձել են քաղաքների ղեկավարներ, ևս մեկ հաղթող՝ Մարիա Լվովա-Բելովան, դարձել է Ռուսաստանում երեխաների իրավունքների պաշտպանության հանձնակատար: Բացի այդ, մրցույթի մասնակիցները զբաղեցրել են հիվանդանոցների գլխավոր բժիշկների, ռեկտորների և պրոֆեսորների պաշտոնները, փոխմարզպետներ, մարզպետներ և գերատեսչությունների ղեկավարներ, խոշոր ընկերությունների թոփ-մենեջերներ: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular