ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոպիտ սահմանափակումների անհրաժեշտություն չի առաջանա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կորոնավիրուսային համավարակի թվերը շեշտակի աճում են, բայց հիվանդություն ավելի թեթև է ընթանում։

Այս թեմայի մասին զրուցել ենք համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի հետ։

Հարցին, թե արդյոք «օմիկրոն» տեսակի հետ գործ ունենք` համաճարակաբանն ասաց. «Կարծում եմ, որ այո, սա «օմիկրոնն» է, որովհետև աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այսպիսի արագությամբ տարածվում է «օմիկրոնը», որի վարակելիությունը մի քանի անգամ ավելի բարձր է, քան նախորդ շտամի դեպքում։ Եվ հիվանդությունն անհամեմատ ավելի թեթև է ընթանում, թոքաբորբի հաճախականությունը ավելի քիչ է, առավելապես վերին շնչուղիներն են ախտահարվում։ Երևի թե կոպիտ սահմանափակումների անհրաժեշտություն չի առաջանա այս դեպքում, քանի որ առողջապահական համակարգը հասցնում է իր գործունեությունը ծավալել։ Մյուս կողմից, երեխաների շրջանում են ավելի շատ դեպքեր արձանագրվում։ Սա մի կողմից վիրուսի առանձնահատկությունն է, մյուս կողմից՝ երեխաների ցածր պատվաստումային ընդգրկվածությունն է դեր խաղում ու նրանց սերտ շփումները միմյանց հետ։ Այսինքն՝ կարծես թե վիրուսը գնում է դեպի գրիպի տարբերակ՝ ավելի թեթև ընթացք, ավելի ինտենսիվ տարածում»։

Հարցին, թե միջազգային ի՞նչ հետազոտություններ կան և արդյո՞ք վիրուսը թուլանում է, թե՞ նոր ավելի վտանգավոր շտամեր կարող են ի հայտ գալ` համաճարակաբանն ասաց. «Դա դժվար է կանախատեսել։ «Օմիկրոնի» առանձնահատկությունն այն է, որ ավելի հաճախ է գրանցվում կրկնավարակ, այսինքն՝ 90 օր անց ՊՇՌ թեստի դրական պատասխան ավելի մեծ թվով մարդկանց մոտ է գրանցվում։ Այսինքն՝ հետինֆեկցիոն իմունիտետն այնքան էլ լավ չի պաշտպանում «օմիկրոնից»։ Նույնը կարելի է որոշ չափով ասել հետպատվաստումային իմունիտետի մասին։ Իհարկե, էլի ծանր դեպքերն ու մահերը շատ չեն, բայց ինչպես «դելտայի» ու «ալֆայի» դեպքում, լիարժեք պաշտպանություն, ցավոք սրտի, չկա»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular