ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի շուրջ ընթացող զարգացումները լավատեսության որևէ հիմք չեն տալիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական իշխանությունը մեզ հետ խաղաղության մասին միշտ խոսում է սպառնալիքով` երկիրը վերացնելու, ավերելու սպառնալիքով: Այս արձանագրումն արել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով օրեր անց կհեռանա իր զբաղեցրած պաշտոնից՝ իր տեղը զիջելով փաշինյանական վարչախմբի հերթական նշանակյալին։ Թաթոյանն արդարացիորեն նշում է, որ սա ոչ միայն և  ոչ այնքան հռետորաբանություն է, այլ հայատյացության տարիների պետական քաղաքանություն (կրթություն, մշակույթ, սպորտ և  այլն)` մարդու իրավունքների խախտումների, պատերազմական հանցանքների իրական աղբյուրը:

ՄԻՊ գնահատմամբ, Հայաստանին պետք են մեր իրավունքների իրական երաշխիքներ. մնացյալ ամեն ինչ պատրանք է: Հեռացող օմբուդսմենը 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած պարտությունից հետո եզակի պաշտոնյան է, ով իրապես բարձրաձայնում էր ադրբեջանական պետական քաղաքականության վտանգները, սահմանամերձ դարձած բնակավայրերում բնակիչների առօրյա խնդիրները, ռազմագերիների հարցը։ Ըստ երևույթին, առաջիկայում կզրկվենք այդ հարցերը պետական մակարդակով վերջին բարձրացնողից։ Իրավապաշտպան կառույցների ակնհայտ պասիվությունն ու գործող վարչախմբի նկատմամբ մեղմ վերաբերմունքը վկայում են, որ Հայաստանում քաղաքացիները հայտնվել են ծանրագույն մի իրավիճակում, որտեղից ելքեր գտնել է հարկավոր։ 

Նախկին իշխանությունների օրոք ամեն առիթով իրենց աղաղակները մինչև արևմտյան կառույցներ հասցնողները, կարծես, բնավ մտադիր չեն արձանագրել փաշինյանական վարչախմբի ապօրինությունները, հատուկենտ մարդիկ են, որ մնացել են իրավապաշտպանության բարձունքում։ Մինչդեռ, Հայաստանի շուրջ ընթացող զարգացումները լավատեսության որևէ հիմք չեն տալիս։ Թե՛ Ադրբեջանի, թե՛ նրա դաշնակից Թուրքիայի վարքը վկայում է՝ նոր վտանգներ են սպասվում, որտեղ առաջին տուժողը լինելու է Հայաստանի Հանրապետությունն ու նրա քաղաքացին։

Լևոն Մանասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular