ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նախագահի ընտրությունը կարող է լուրջ բանավեճի առիթ դառնալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանի նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Մեկ ամսվա ընթացքում թեկնածուն ներկայացնելու է իր մոտեցումները, նախագահի պաշտոնում իր գործունեության տեսլականը։ Նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Խաչատրյանը շիտակ ակնարկել է, որ որևէ կերպ մտադիր չէ հակադրվելու Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին, դառնալու է «հեղափոխական» իշխանության խամաճիկը։

Ըստ էության, նրա թեկնածության առաջադրումը դա էլ նշանակում էր, և նախագահի իշխանական թեկնածուն ավելորդ սեթևեթանքների ու ձևերի ետևից չի ընկնում, թե՛ հասարակությանը, թե՛ քաղաքական ուժերին տեղեկացնում է, որ նախագահի պարտականությունները կատարելիս` շարժվելու է ոչ թե ՀՀ Սահմանադրությամբ, այլ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի քմահաճույքներով։ Կասկած չկա, որ առնվազն երկրորդ փուլով, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քվեները բավարարեն, Վահագն Խաչատուրյանը կընտրվի նախագահի պաշտոնում։

Խորհրդարանական ընդդիմությունը նախագահի ընտրությունն օգտագործելու մեկ տարբերակ ունի. այն դարձնել իշխանության ապօրինությունները բաձրաձայնելու, իշխանության դեմ արդյունավետ պայքար մղելու ևս մեկ առիթ։ Այդ իմաստով, անհրաժեշտ է, որ ընդդիմադիր երկու դաշինքները առնվազն մեկ, բավական պատրաստված թեկնածու առաջադրեն՝ իշխանության համար ընտրությունը տհաճ իրողություն դարձնելու նպատակով։ ԶԼՄ-ները հայտնում են, թե ընդդիմությունը կարող է թեկնածու առաջադրել Լեհաստանում նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին։ Վերջինս, բավական ակտիվ ընդդիմադիր գործունեությամբ է զբաղվում, և կարող է նախագահի ընտրության գործընթացը վերածել փաշինյանական վարչախմբի դեմ պայքարի ևս մեկ դրվագի։

Միհրան Ավանեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular