ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 3)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Վիետնամ՝ Վիետնամի կոմունիստական կուսակցության հիմնադրման օր, Մոզամբիկ՝ Հերոսների օր, ԱՄՆ՝ Գազարի տորթի ազգային օր և Չորս կապելլաների օր, Թաիլանդ՝ Վետերանների օր, Ճապոնիա՝ Սէցուբուն:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1897 –ծնվել է թերապևտ, արյունաբան Անդրեյ Բաղդասարովը։

1907 –ծնվել է հայ խորհրդային ռեժիսոր և դերասան Հրանտ Մանվելյանը։

1911– ծնվել է արձակագիր, մշակույթի վաստակավոր գործիչ Գարեգին Սևունցը:

1916- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գեներալ Յուդենիչի հրամանատարությամբ գրավել են Էրզրումը:

1922- ՀԽՍՀ խորհուրդների առաջին համագումարը հաստատել է Խորհրդային Հայաստանի առաջին սահմանադրությունը:

1933 – վախճանվել է ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ, Մխիթարյան վարդապետ Հակովբոս Տաշյանը:

1965 –ծնվել է քաղաքական, հեղափոխական գործիչ Շանթ Հարությունյանը՝  ԱՄԿ հիմնադիր Շահեն Հարությունյանի որդին:

1983 –ծնվել է բանաստեղծ Կարեն Անտաշյանը։

1983 –ծնվել է շախմատիստ, գրոյսմաստեր Գաբրիել Սարգսյանը։

1993-հրաժարական է ներկայացրել Հայաստանի վարչապետ Խոսրով Հարությունյանը, հետագայում նրան փոխարինել է Հրանտ Բագրատյանը:

1998- «հայտնի ուժերի» ճնշման տակ հրաժարական է ներկայացրել Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ժողովրդին սպառնացել, որ իշխանության է գալիս «պատերազմի կուսակցությունը»:

2006- անհայտ անձինք Կոմիտասի փողոցում հարձակում են գործել ինկասատորական մեքենայի վրա: Գլխին արձակված կրակոցից սպանվել է մեքենայի վարորդը, ինչից հետո հանցագործները առևանգել են ինկասատորական մեքենան:

2009- երեկոյան Երևանում իր տան մուտքի մոտ դիմահար կրակոցներով սպանվել է Հայաստանի փոխոստիկանապետ, գնդապետ Գևորգ Մհերյանը: 

2011- Արցախում բացվել է ազգային պատկերասրահը:

2021-Մայրաքաղաքում երկարատև պասիվությունից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» կրկին ակտիվացել է. շարժման կոչով Ազգային ժողովի շենքի մոտ են հավաքվել քաղաքացիներ, որոնք պահանջել են կառավարության ու վարչապետի հրաժարականը:

-Հարավային Ավստրալիան ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը և դատապարտել Ադրբեջանին ու Թուրքիային բնիկ հայերի հայրենիք ներխուժելու համար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1014 —Դանիայի թագավոր է դարձել Հարալդ Սվենսոնը:

1377 —Ութ սրբերի պատերազմի ժամանակ Ռոբերտ Ժնևսկու բանակը գրավել է Չեզենա քաղաքը և սպանել ավելի քան 4 հազար մարդ:

1468 – վախճանվել է գերմանացի դարբին և ոսկերիչ, տպագրության գյուտի հեղինակ Յոհան Գուտենբերգը:

1488 – Բարդուղիմեոս Դիաշի նավերը հասել են Աֆրիկայի ափերը Բարեհուսո հրվանդանի մոտ:

1509 – Դիու քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Պորտուգալիան հաղթանակ է տարել մամլուքական կայսրության նկատմամբ: Հնդկաստանը դարձել է Պորտուգալիայի գաղութ:

1637 —Նիդերլանդներում տեղի է ունեցել Կակաչամանիան. կակաչների սոխուկների առաջարկը գերազանցել է պահանջարկին, սկսվել է բորսային խառնաշփոթ, մեկ գիշերվա ընթացքում հազարավոր հոլանդացիներ են սնանկացել:

1809 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Ֆելիքս Մենդելսոնը։

1826 —դեկաբրիստների ապստամբությանը աջակցելու մեղադրանքով ձերբակալվել է Ալեքսանդր Գրիբոեդովը:

1830 —Եվրոպայի երեք «խոշոր պետությունները»՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Անգլիան ստորագրել են Լոնդոնյան արձանագրությունը, որով իսկ ճանաչել են Հունաստանի անկախությունը Օսմանյան կայսրությունից:

1870 —ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի սահմանադրության 15-րդ լրացումը, որը ուղղակի արգելում է ընտրական իրավունքի սահմանափակում ըստ ռասայի, մաշկի գույնի և նախկինում ստրուկ լինելու կարգավիճակի:

1887 –վախճանվել է ավստրիացի բանաստեղծ Գեորգ Թրակլը:

1898 –ծնվել է ֆինն ճարտարապետ, դիզայներ Ալվար Աալտոն:

1920 —ԽՍՀՄ-ում ստեղծվել է Արժույթների Պետական Պահեստը (ԳոԽրան):

1930 —Հոնկոնգում Հո Շի Մինի և չինաստանցի այլ էմիգրանտների կողմից ստեղծվել է Վիետնամի Կոմունիստական կուսակցությունը:

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավարտվել է խորհրդային բանակի Վիսլա-Օդերյան հարձակողական օպերացիան:

1961 —Անգոլայում Բայշա-դե-Կասանջե պրովինցիայում գյուղացիական ապստամբությամբ սկսվել է Անգոլայի անկախությական համար մղված պատերազմը Պորտուգալիայի դեմ:

 1966 —Լուսին-9 ավտոմատ կայանը իջել է Լուսնի Բուրի օվկիանոսի շրջանում և ուղարկել լուսնի մակերևույթի առաջին լուսանկարը:

1972 - տեղի ունեցել 11-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Սապորո, Ճապոնիա)։

1977 – ծնվել է ռեգգետոն ոճում կատարող լատինոամերիկյան երգիչ Դեդի Յանկին:

2014 —Մոսկվայի թիվ 263 դպրոցում տեղի է ունեցել հրաձգություն, 10-րդ դասարանցին սպանել է իր ուսուցչին և երկու ոստիկանի: Սա առաջին նման դեպքն է եղել Ռուսաստանի դպրոցներում:

2005-վախճանվել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան:

2019 —վախճանվել է ռուս ռեփ-կատարող Դեցլը (Կիրիլ Տոլմացկին):

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular