ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լրատվամիջոցի անկյունաքարային պարտավորությունը հանրությանը տեղեկություն հայտնելն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հեռարձակումը արգելափակելու վերաբերյալ։

Այս թեմայի մասին զրուցել ենք իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։

Հարցին, թե տարածած հայտարարության հետ համամիտ է իրավապաշտպանն ասաց․ «Խնդիրը, իհարկե, ակնհայտ ուսումնասիրության կարիք ունի: Հանրայինի հետ կապված կան մտավախություններ, որ ամբողջական լուսաբանում չկա: Որոշ խնդիրներում կան վերապահումներ, ու դա երևում է Հանրային հեռարձակողի խորհրդի տարածած հայտարարության մեջ, որը պատասխանել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրությանը, որով վերջինս դիմել էր Հանրային հեռուստաընկերությանն ու Հանրային հեռարձակողի խորհրդին՝ որպես հրատապ հարց պարզաբանումներ պահանջելով «Լուրեր» ծրագրի թողարկումներում պաշտպանի հրապարակումները անտեսելու և դրանք չլուսաբանելու հարցով: Օրենքի պահանջն է, որ Հանրայինը պետք է ամբողջ ծավալով բավական զգայուն լուսաբանում իրականացնի օմբուդսմանի աշխատանքի մասով, որովհետև Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթը բավական բարդ է, նա մարդու իրավունքները պաշտպանում է պետական տարբեր մարմինների ոտնձգություններից:

Ի դեպ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը սահմանադրական օրենք է, իսկ սահմանադրական օրենքները Հայաստանում ընդամենը 7-ն են, այսինքն՝ ՄԻՊ-ը հատուկ կարգավիճակով մարմին է, որի վերաբերյալ Հանրայինն ուղիղ պարտավորություն ունի ամբողջ ծավալով ուղիղ լուսաբանում իրականացնելու, տարբեր կարծիքների պարագայում պարտադիր ներառելու նաև օմբուդսմանի կարծիքը, իսկ Հանրային հեռարձակողի խորհրդի այդ պատասխանում շատ վտանգավոր մի բան կար, որ իրենք դիտարկել են, և, օրինակ՝ ՊՆ-ի հայտարարությունն առավել հավաստի է համարել: Սա նշանակում է, որ օմբուդսմանի ինստիտուտի հանդեպ նրանք կասկած են սերմանում: Լրատվամիջոցի հիմնական, անկյունաքարային պարտավորությունը հանրությանը տեղեկություն հայտնելն է, հատկապես Հանրայինինը, որովհետև այն սփռվում է ամբողջ Հայաստանով ու քիչ թե շատ համարվում է հավաստի աղբյուր:

Բացի այդ, այն սնվում է հանրային միջոցներից, այսինքն՝ մենք այստեղ ունենք նաև հանրային միջոցների ոչ պատշաճ կամ ոչ նպատակային օգտագործման հետ կապված մտավախություն: Որպեսզի այս ամբողջ ծավալով ուսումնասիրություն կատարվի, ինքս դիմել եմ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին, որպեսզի փորձագետների խումբը դիտարկի այս խնդիրը ու հատկապես խորհրդի պատասխանը, որում ես լուրջ էթիկական խնդիր տեսա՝ չընկալելու, թե Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն ինչի՞ համար է, ինչո՞ւ է կարևոր, որ Հանրայինը հեռարձակի ու լուսաբանի պաշտպանի աշխատանքը, ինչո՞ւ է կարևոր ՄԻՊ-ի տեսակետի հրապարակումը, եթե նույնիսկ դա հակասում է պետական այլ մարմինների հայտարարություններին»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular