ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմը ոչ միայն խոսքով, այլ նաև ֆինանսական հսկայական ռեսուրսներով պայքարում է Նժդեհի դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահը երեկ՝ հերթական հարցազրույցի ժամանակ, կրկին խոսել է Հայաստանի մասին, մեզ անվանել ֆաշիստ, տարբեր հանցագործությունների մեջ է մեղադրել Հայաստանին։

Այս թեմայի մասին զրուցել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Հարցին, թե Իլհամ Ալիևը ի՞նչ նպատակով է նման հայտարարություններով հանդես գալիս, այն դեպքում, երբ շարունակ խոսում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին` ադրբեջանագետն ասաց․ «Մինչև պատերազմն էլ բոլորս հիշում ենք Ալիևի հայատյաց ելույթները, որոնց մասին բազմաթիվ առիթներ ունեցել ենք խոսելու, միջազգային զեկույցներ էլ կան դրանց հետ կապված, որոնք քննադատում են այդ քաղաքականությունը, էլ չեմ խոսում Ռամիլ Սաֆարովի հայտնի դեպքի մասին, երբ Ալիևը հերոսացրեց քնած հային կացնահարողին։ Արդեն հետպատերազմյան շրջանում, երբ թվում է, թե Ալիևն իր նպատակին հիմնականում հասել է, պետք է նշեմ, աչքի է ընկնում նոր հայատյաց ու ռազմատենչ ելույթներով։ Այս շրջանում Ալիևի ելույթների հիմնական շեշտադրումներն այն են, թե հայերը վախկոտ են, հայերը մշտապես փախչում են, լքել են բանակը, շատ հաճախ նշում է, որ հայերը մշտապես ապրելու են որպես պարտված ժողովուրդ, իսկ ադրբեջանցիները՝ որպես հաղթող։ Այդ հռետորաբանությունն ուղղակիորեն հիշեցնում է հենց ֆաշիստական Գերմանիայում հնչող շատ-շատ ձևակերպումներ, երբ մի ազգը փորձում են գերակա ներկայացնել՝ շարունակ նսեմացնելով ու ստորադասելով մեկ այլ ազգի։ Ալիևն ակտիվորեն զբաղված է հենց այդ քարոզով, որն ակտիվորեն զուգահեռվում է մամուլով ընթացող քարոզարշավին, դասագրքերում քարոզվող հայատյացությանը։ Այո՛, մի կողմից նա խոսում է խաղաղության մասին՝ հստակ դնելով խաղաղության մասին իր պայմանները, իսկ իր պատկերացրած խաղաղությունը փաստացի առանց Արցախի, ըստ էության, նաև առանց Սյունիքի Հայաստանն է, որը ոչնչի ունակ չի լինելու։ Վերջին ելույթը. նշեմ, որ Ալիևն այցելել էր Գյանջա ու հենց այնտեղ էր հարցազրույց տվել, նշել, թե պատերազմի օրերին այնտեղ հայերը սպանել են երեխաների, նման ձևակերպումներ է արել ու այդ ֆոնին որոշել է ներկայացնել, թե հայերը ֆաշիստ են, ու դա տասնամյակներով այդպես է եղել։ Հարցազրույցի մի ընդգրկուն հատվածում նա անդրադարձել է նաև Գարեգին Նժդեհին, ու այստեղ հստակ է դարձել, թե ինչու է ադրբեջանական կողմն արծարծում Նժդեհի թեման։ Նժդեհի գաղափարները, սիմվոլիկան հանգիստ չեն թողնում մեր հակառակորդին անգամ հարյուր տարի անց, ինչը փաստում է Նժդեհի մեծության մասին։ Ադրբեջանական կողմը ոչ միայն խոսքով, այլ նաև ֆինանսական հսկայական ռեսուրսներով պայքարում է Նժդեհի դեմ՝ փորձելով նրա անցյալը շարունակ թիրախավորել, դա օգտագործել հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու համար»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular