ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանը հետևել է տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր բնակավայրերի շինաշխատանքների ընթացքին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Հովսեփավան, Աստղաշեն և Այգեստան համայնքների վարչական տարածքներ, որտեղ կառուցվում են բնակելի առանձին թաղամասեր՝ նախատեսված 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանի Ազոխ, Դրախտիկ, Շուշիի շրջանի Քարին տակ, Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ, Ջրաղացներ, Մոշխումհատ և Մադաթաշեն բռնազավթված համայնքներից տեղահանված բնակիչների համար։ Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարը ծանոթացել է բնակարանաշինական աշխատանքների ընթացքին, քաղաքաշինության պատասխանատուների հետ տեղերում քննարկել առկա խնդիրները։

Երկու, երեք, չորս և հինգ սենյականոց ավելի քան 700 կառուցվող առանձնատներից յուրաքանչյուրին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով նախատեսված է հատկացնել 1200-1500ք/մ մակերես ունեցող տնամերձ հողատարածքներ։ Նոր բնակավայրերի և բնակելի թաղամասերի տարածքներում կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ, ինչպես նաև կհիմնվեն պտղատու այգիներ և ջերմոցային տնտեսություններ, ինչը թույլ է տալու հիմնարար լուծում տալ բնակիչների զբաղվածության հարցին։

Պետական և բարեգործական միջոցներով կառուցվող բնակարանները նախատեսվում է շահագործման հասցնել մի քանի փուլով։ Տեղահանված ընտանիքների զգալի մասի բնակարանային ապահովության խնդիրը լուծված կլինի արդեն ընթացիկ տարում։

Նախագահ Հարությունյանը հանձնարարել է շինարարության պատասխանատուներին և համապատասխան պետական ու համայնքային կառույցներին հնարավորինս արագ տեմպերով և կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնել շինարարական աշխատանքները՝ խստորեն պահպանելով որակական բարձր չափանիշները։

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էր քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular