ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ախտանշաններ, որոնք չի կարելի անտեսել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մենք բոլորս էլ մարմնի տարբեր մասերում ցավեր ենք ունենում․ սուր, բութ, կտրուկ, նվացող, շարունակական։ Ցավը կարող է առաջանալ հանկարծակի և նույնքան հանկարծակի էլ անհայտանալ։ Սակայն, բժիշկները խորհուրդ են տալիս չանտեսել ցավը և ուշիմ լինել օրգանիզմի ահազանգին։ Ավելի լավ է կանխել հիվանդությունը, քան այն բուժել։

1. Ցավ կրծքավանդակում Կրծքավանդակի շրջանում ցավի կամ ճնշման բութ զգացումը կարող է սրտի կաթվածի ահազանգ լինել: Իսկ եթե ​ցավն ուղեկցվում է ճնշումով, շնչառության արագացումով կամ սրտխառնոցով անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:

2. Ուժեղ գլխացավ  Եթե հանկարծակի գլխացավ է սկսվել, ընդ որում այն ավելի ուժեղ է քան սովորաբար, ապա այս դեպքում ևս անմիջապես դիմել բժշկի օգնությանը։

3.  Գիտակցության հանկարծակի մթագնում Գիտակցության հանկարծակի մթագնումը և պարզ բաներում չկենտրոնանալը կարող է ուղեղի արյունահոսության կամ ինսուլտի ազդանշան լինել։ Ընդ որում, այս ախտանշանները նկատվում են արյան մեջ շաքարի մակարդակի ցածր լինելու կամ վարակների դեպքում։ Մի հապաղեք, անմիջապես դիմեք բժշկի։

4. Քաշի կտրուկ նվազում Կարճ ժամանակահատվածում 5% և ավել քաշի կորուստը կարող է լուրջ հիվանդության ազդանշան լինել։ Քաղցկեղի որոշ ձևերի դեպքում տեղի է ունենում քաշի արագ կորուստ, այդ պատճառով որքան շուտ դիմել բժշկի օգնությանը, այնքան շուտ կարելի է բացահայտել  պատճառը։ Սկզբնական փուլում հիվանդությունն ավելի հաջող է բուժվում։

5. Վառ փայլատակումներ Եթե դուք աչքերի առաջ վառ փայլատակումներ կամ վառ կետեր եք տեսնում, ապա դիմեք ակնաբուժի։ Նման փայլատակումները կարող են առաջանալ աչքի ցանցաթաղանթի խնդիրների պատճառով, որն ի վերջո կհանգի տեսողության կորստի։

6. Մարմնի բարձր ջերմաստիճան Մարմնի բարձր ջերմաստիճանը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ․ մինինգիտից և տարբեր վարակներից սկսած մինչև քաղցկեղ։

7. Հևոց Եթե այն առաջանում է հանգիստ վիճակում, ապա դա լուրջ պատճառ է բժշկի դիմելու համար։ Հևոցը կարող է տրոմբոզի կամ շնչառական խնդիրների ախտանիշ լինել։

8. Վերջույթների ցնցումներ Եթե զգում եք, որ ձեր ոտքերը հազիվ եք կառավարում, ապա  դրա ետևում թաքնված են սրտի, երակների և հորմոնների հետ կապված խնդիրներ։ Եթե ցնցումներն ուղեկցվում են ոտքերի սրնքամսերի ցավերով, ապա դա կարող է տրոմբի առաջացման ախտանիշ լինել։ Անմիջապես դիմել բժշկի։

9. Որովայնի սաստիկ ցավեր Որովայնի հանկարծակի ուժեղ ցավերը լուրջ պատճառ են բժշկի դիմելու համար։ Դա կարող է անոթալայնանքի (аневризма) կամ արյան ոչ ճիշտ շրջանառության նախանշան լինել: եթե ցավն ուղեկցվում է սրտխառնոցով, ապա պատճառը կարող է ստամոքսը լինել։

10. Անդադար հոգնածություն Բոլորս էլ հոգնում եք, սակայն, եթե ձեր հոգնածությունը դառնում է սովորական երևույթ և չի անցնում նույնիսկ արձակուրդից հետո, ապա այն կարող է քաղցկեղի, անեմիայի կամ դեպրեսիայի նախանշան լինել:

11. Ցավ երիկամներում Եթե երիկամներում բութ, սուր, նվացող ցավ եք զգում, ապա այն կարող է կույրաղիքի, ճողվածքի, երիկամների խնդիրների և նույնիսկ կոնքի ոսկորի կոտրվածքի ախտանիշ լինել։

12. Հաճախամիզություն Եթե նկատել եք, որ վերջերս հաճախ եք միզում, ապա դրա պարճառը կարող է բազմաթիվ լինել: Ձեր խնդիրը պարզելու համար անպայման դիմեք մասնագետի օգնությանը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular