Ռուսաստանը և Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի եւ Բելառուսի զինված ուժերն իրականացնում են «Միութենական վճռականություն – 2022» համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվում են «Դոմանովսկի», «Գոժսկի», «Օբուզ-Լեսնովսկի», «Բրեստսկի» եւ «Օսիպովիչսկի» զորավարժարաններում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։
«Զորավարժարաններում վարժանքների մարտական համակարգման փուլում մշակվում են պաշտպանությունը պահելու եւ անօրինական զինված կազմավորումների դեմ պայքարի հարցերը»,- ասվում է գերատեսչության կայքում։
Զորավարժություններն անցկացվելու են երկու փուլով։ Փետրվարի 2-9-ը ստորաբաժանումները կկատարեն վերատեղակայում, կստեղծեն զորախմբեր եւ կկազմակերպեն կարեւոր պետական ու ռազմական օբյեկտների պահպանությունն ու պաշտպանությունը։ Նախատեսվում է նաեւ ստուգել Բելառուսի տարածքում կարեւոր օբյեկտների ծածկման խնդիրները կատարելու ՀՕՊ պատրաստվածությունը։
Փետրվարի 10-20-ը դաշնակցային ուժերը կմշակեն «արտաքին ագրեսիայի կասեցման եւ հետմղման»», ինչպես նաեւ ահաբեկչությանը դիմակայելու եւ Միութենական պետության շահերը պաշտպանելու հարցերը։