ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոլանդահայ բարերարը խոշոր ներդրումներ է անում հայրական գյուղում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստան-սփյուռք կապերի մասին խոսվում է ամեն օր. տպավորություն է, որ ամբողջությամբ չօգտագործված ներուժի հիմնական մեղավորը հենց պետությունն է, որ այդպես էլ չկարողացավ ստեղծել լիակատար վստահության մթնոլորտ, չկարողացավ ստեղծել համակարգ` ինչը Հայաստան կբերեր նման նոր մարդկանց ու նոր ներդրումներ: Մեր օրաթերթը ժամանակ առ ժամանակ նամակներ է ստանում համայնքներից, բազմազավակ կամ սոցիալապես անապահով ընտանիքներից, որոնք ցանկանում են մեր միջոցով շնորհակալություն հայտնել՝ այս կամ այն բարերարին: Նամակ կամ զանգ ստանալուց հետո մենք սկսում ենք փոքրիկ հետաքննություն, ու եթե ներկայացվածը համապատասխանում է իրականությանը` արձագանքում ենք քաղաքացիների խնդրանքին:

Հերթական զանգը Արարատի մարզի Լուսառատ համայնքից էր, որտեղ կառուցված ֆուտբոլային նոր դաշտն ու տեղում մանկապատանեկան թիմերի ստեղծումը նիդերլանդահայ բարերար, շուրջ 30 տարի Նիդերլանդների թագավորությունում ապրած Արմեն Սարգսյանի եւ նրա ընտանիքի ներդրումների արդյունքնն է: Մեր հաշվարկներով` բարերարի կողմից միայն գյուղական ֆուտբոլային դաշտի վերակառուցման եւ տեղում մանկապատանեկան թիմ պահելու վրա ծախսվել է շուրջ 70հզ ամերիկյան դոլարին համարժեք դրամ. կա ոչ միայն ֆուտբոլային որակյալ պարագաների անհրաժեշտ քանակ, այլեւ` տեղում ձեւավորված թիմը մասնակցում է Հայաստանի իրենց հասակակիցների առաջնությանը, իսկ տրանսպորտային ծախսերն ու մարզչի աշխատավարձը նույնպես հոգում է Արմենը:

Մեզ փոխանցեցին, որ Սարգսյանների ընտանիքը պլանավորում է մշտական բնակություն հաստատել հայրենիքում. մասնավորապես, տարվա մեծ մասը ծննդավայրում է բարերարի հայրը` Արցախյան առաջին պատերազմի վետերան Հակոբ Սարգսյանը: Մեզ տեղեկացրին, որ պլանավորված են խոշոր այլ ներդրումներ, որոնց կյանքի կոչվելու դեպքում Արարատի մարզի Լուսառատ համայնքը կարող է դառնալ օրինակելի, ու գյուղից եկած ու հաջողություններ գրանցած մեր մյուս հայրենակիցներն էլ մի քիչ գումար կներդնեն իրենց ծննդավայրերի համար` ինչպես անում են Արմենի նման մարդիկ:

Տարիների ընթացքում շատ ենք լսել դեպքեր, երբ այս կամ այն չինովնիկը նեղացրել է բարերարներին. հույս ունենք, որ երկրում գոնե այս մասով իրավիճակ իրապես փոխվել է, եւ նման մարդկանց անկեղծորեն կօգնեն ու կգնահատեն: Շղթայական ռեակցիան կսկսվի այդպես:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular