ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկանդալ՝ Հայաստանի քննչական կոմիտեում. քննիչը կասկածվում է ...

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչ Դավիթ Շահբազյանի լիազորություները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում 2016 թ.-ին տեղեկություն էր ստացվել, որ 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա և արծաթյա զարդերի ավազակային հարձակման եղանակով կատարելու մեջ կասկածվող Անդրանիկ Աբրահամյանը հաղորդում է տվել, որ քննիչ Դ. Շահբազյանը չարաշահել է պաշտոնական լիազորությունները:

ՀԿԾ-ում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ երբ ավազակային հարձակում կատարողները հայտնաբերվել են, քննիչ Դ. Շահբազյանը ավտոմեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերել է կալանավորին պատկանող 3մլն 500 հազար դրամ արժողությամբ «Վերտու» ապրանքնիշի հեռախոսը, սակայն ելնելով շահադիտական նպատակներից՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, թաքցրել է թանկարժեք հեռախոսի հայտնաբերման փաստը և այն չի կցել քրեական գործի նյութերին:

 

ՀԿԾ-ն կարծում է, որ քննիչը չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները և էական վնաս է հասցրել ինչպես պետության, այնպես էլ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով կալանավորված Ա. Աբրահամյանի օրինական շահերին և իրավունքներին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչ Դ. Շահբազյանը ՀԿԾ-ում արդեն խնդրի վերաբերյալ բացատրություն և ցուցմունք է տվել և կարծում է, որ իրեն փորձում են շանտաժի ենթարկել: Ինչպես ավելի վաղ Գեղարքունիքի մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 23-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Սևանի և Ճամբարակի բաժինների, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի, ինչպես նաև ՀՀ ՊՆ Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի Սևանի հենակետի ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել էին վնասազերծել շատերի կյանքի նկատմամբ վտանգավոր եղանակով ավազակային հարձակում կատարողներին:

Ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ էր ստացվել Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ Համբարձում Հարությունյանից, որ 2 հոգի՝ զինված դանակներով, ներխուժել են Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 9 շենքում գտնվող, իրեն պատկանող ոսկյա իրերի խանութ և սպառնալիքի տակ հափշտակել մոտ 20 մլն դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, որից հետո BMW մակնիշի ՊՆ 5776 Մ համարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Նույն պահին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանի կարգադրությամբ ստեղծվել էին օպերատիվ հետախուզական խմբեր՝ Ճամբարակի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի, Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ սկսվել էր հետապնդում: Արդեն Ճամբարակից դուրս գալիս հետապնդող ոստիկանների մի խումբը տեղեկացել էր, որ ավազակային հարձակում կատարողները ուղղություն են վերցրել դեպի Սևանի ուղղությամբ: Ռադիոկապով տեղեկությունը փոխանցել էին Սևանի իրենց գործընկերներին, որտեղ էլ դարանակալում էր կազմակերպվել: Արդեն Ճամբարակ-Սևան ճանապարհին հանցագործները չէին ենթարկվել Սևանի ոստիկանների օրինական պահանջին և BMW-ով հարվածել էին Սևանի համայնքային ոստիկանության աշխատակցի Վազ 2106 մակնիշի 33 RT 039 համարանիշի ավտոմեքենային և շարունակել իրենց փախուստը:

Արդեն Ծովագյուղի խաչմերուկում հանցագործներին դարանակալել էին ռազմական ոստիկանության Սևանի հենակետի պետ, մայոր Արմեն Վարդանյանը, ավագ սպա, կապիտան Արտակ Սանամյանը, հենակետի տեսուչ, կրտսեր սերժանտ Ռաֆիկ Հարությունյանը: Սակայն նրանք նույնպես չէին ենթարկվել ռազմական ոստիկանության ծառայողների օրինական «կանգ ա՛ռ» ազդանշանին և իրենց BMW-ով հարվածել էին Ա. Սանամյանին պատկանող Վազ 21010 մակնիշի 34 PQ 560 համարանիշի ավտոմեքենային, որից հետո փախել էին դեպի Սևանի ուղղությամբ: Սակայն, հասնելով «Աղթամար» արձանի մոտ, չէին կարողացել կառավարել ավտոմեքենան և հայտնվել էին դաշտամիջյան հատվածում:

Արդեն տեղում Սևանի և Ճամբարակի ոստիկանները՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի, Ճամբարակի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի, Ճամբարակի ոստիկանապետի տեղակալ Սասուն Հարությունյանի և օպերգծով տեղակալ Ավետ Հովհաննիսյանի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցների հետ՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ կարողացել էին վնասազերծել BMW-ի միջից դուրս եկող ու փախուստի դիմած Երևան քաղաքի Ավան Դուրյան թաղամասի 32 շենքի 42 բնակարանի բնակիչ, 22-ամյա Արտյոմ Արթուրի Աբրահամյանին և Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 1/10 շենքի 37 բնակարանի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Սոկրատի Աբրահամյանին: Նրանք բերման էին ենթարկվել Ճամբարակի ոստիկանություն: Ոստիկանները հայտնաբերել էին նաև խանութից գողացված մոտ 20 մլն արժողության ոսկյա և արծաթյա զարդերը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված՝ 22-ամյա Արտյոմ Աբրահամյան Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված՝ 23-ամյա Անդրանիկ Աբրահամյան

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular