ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հետևանքներ կունենան Եվրամիության տնտեսության համար. ԵՀ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեծածավալ փաթեթը, որը պատրաստվում է Եվրամիության կողմից, հետեւանքներ կունենա Եվրամիության տնտեսության համար: Փետրվարի 1-ին այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը՝ հանդես գալով Bloomberg TV հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք պատժամիջոցների մեծածավալ փաթեթ ենք պատրաստում Ռուսաստանի դեմ ի դեպս հետագա ագրեսիայի: Դրանք պետք Է ունենան զսպող արդյունք, որոնք ՌԴ-ին ցույց տան, որ ագրեսիվ գործողությունները ծանր հետեւանքներ կառաջացնեն: Հասկանալի է, որ եթե դիմենք մեծածավալ պատժամիջոցների, դրանք նաեւ կազդեն Եվրամիության տնտեսության վրա: (…) Դա այն գինն է, որը մենք պետք Է վճարենք, եթե ցանկանում ենք խաղաղություն պահպանել Եվրոպայում»,- նշել է Դոմբրովսկիսը:

Ըստ որում, Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալի խոսքով՝ «դժվար Է ասել», թե Ռուսաստանը պլանավորում Է արդյոք ընդհանրապես որեւիցե ներխուժում Ուկրաինա: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել է լարածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել Է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular