ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում չեղարկում են «կանաչ անձնագրերը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանում չեղարկում են «կանաչ անձնագրերը»: Այդ մասին հայտարարել է COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն՝ հանդես գալով փետրվարի 1-ին տեղի ունեցած ճեպազրուցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Դեկտեմբերի 1-ից Վրաստանում սկսել է գործել այսպես կոչված «կանաչ անձնագիրը», որը նաեւ ճանաչվել է ԵՄ-ում:

Առանց քովիդ-անձնագրերի չԷր կարելի հայտնվել ռեստորաններում, թատրոններում, ֆիթնես-կենտրոններում եւ այլ հաստատություններում: «Հաշվի առնելով օմիկրոնի տարածման արագ տեմպը եւ վիրուսի թույլ ընթացքը, ինչպես նաեւ հաշվի առնելով համաշխարհային պրակտիկան, խորհուրդը որոշում է ընդունել դյուրացնել «կանաչ անձնագրի» պարտադիր պահանջելը»,-հայտարարել է Գիբրաձեն:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ COVID-19-ի հայտնաբերման հաշվառման բոլոր համակարգերը շարունակելու են գործել: «Այն անձինք, որոնց «կանաչ անձնագիր» է հարկավոր արտասահմանում ճամփորդելու համար, վերստին կկարողանան օգտվել այդ մեխանիզմից»,-պարզաբանել է Գիբրաձեն, հաղորդել է Sputnik-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular