ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ԱԺ 5 խմբակցությունները «Արցախի բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծ են շրջանառության մեջ դրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, ըստ որի` արգելք է սահմանվելու արտասահմանյան այն կազմակերպությունների վրա, որոնք ցանկություն կհայտնեն առանց Արցախի կառավարության թույլտվության գործունեություն ծավալել Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքերում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

«Օրենքի նախագիծը հունվարի 27-ին շրջանառության մեջ է դրվել: Օրենքի նախագիծը Ազգային ժողովի կանոնակարգին համապատասխան  բոլոր փուլերով անցնելու է և փետրվարի 16-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է դրվելու: Օրենքի նախագիծը երկու հիմնական ուղերձ է պարունակում, առաջինը այն, որ մենք որևէ դեպքում չենք հրաժարվի Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքներից և համարում ենք, որ, օրինակ` Հադրութի շրջանը հայկական է եղել ու միշտ լինելու է հայկական: Երկրորդը` դիմում ենք բոլոր երկրների կառավարություններին և արտասահմանյան կազմակերպություններին, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են մասնակցություն ունենալ տարբեր տեսակի գործունեություն ծավալելու բռնազավթած տարածքներում, ապա զգուշացնում ենք, որ համապատասխան օրենքի դրույթների և տարբեր միջազգային նորմերի հիման վրա կբարձրացնենք, մեզ համար բարենպաստ պայմաններ ստեղծվելու դեպքում կդիմենք միջազգային ատյաններ և արբիտրաժներ: Օրենքի նախագծում նշված է, որ արտասահմանյան ընկերությունները կարող են գործունեություն ծավալել միայն ու միայն Արցախի կառավարության թույլտվությամբ»,- ընդգծեց Բաղունցը:

Հարցին` թե ի ՞նչ իրավական գործընթաց կարող է սկսվել, եթե, օրինակ` արտասահմանյան ընկերությունը որոշի ներդրում անել Ադրբեջանի կողմից բռնազավթած տարածքներում, «սև ցուցակում ե՞ն հայտնվելու ,  Բաղունցը պատասխանեց, որ հնարավորինս կհետևեն տեղի ունեցող գործընթացներին, տվյալների բազա կստեղծեն: 

«Հետագայում բարենպաստ պայմանների դեպքում մենք տարբեր միջազգային ատյաններում այդ գործունեության գնահատականը կներկայացնենք»,- հավելեց Բաղունցը:

Արցախի ԱԺ նախագահի տեղակալի խոսքով` բոլոր 5 խմբակցությունները միացել և ակտիվ մասնակցություն են ունեցել օրենքի  նախագծի մշակմանը:

«Այնպես որ տարածայնություններ չկա և չեմ էլ պատկերացնում, թե որ դրույթի վերաբերյալ կարող է լինել»,- ավելացրեց Բաղունցը:

Հարցին` թե հատկապես, որ տարածքներ են ընդգրկված լինելու՝ ԼՂԻՄ-ի տարածքը, թե նաև անվտանգության գոտի համարվող տարածքները, Բաղունցը  հղում կատարեց Արցախի Սահմանադրության 175-րդ հոդվածին, որում նշված է, որ մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular