ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոնդոնը ցանկանում է իմանալ Ուկրաինային վերաբերող Մոսկվայի ծրագրերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լոնդոնը ցանկանում է տեղեկանալ, թե Ռուսաստանի Դաշնությունն Ուկրաինայի հետ կապված ինչ ծրագրեր ունի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հունվարի 31-ին Ուկրաինայի հարցով հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջեյմս Կարիուկին:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Վաշինգտոնը ՄԱԿ-ի անվտանգության նիստում ցանկանում է քննարկել Ռուսաստանի՝ Ուկրաինայի նկատմամբ «սպառնալից վարքագծի» և ռուսական ռազմական ուժերի ներկայությունը սահմանին:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսին էլ իր հերթին այդ գաղափարը համարել է ԱՄՆ-ի «սեփական անհիմն մեղադրանքները և կանխատեսումները» քննարկելու մտադրություն:

Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները անվանել է անհիմն: Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին նիստ է անցկացրել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular