ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս Սահմանադրությունը միանշակ պետք է փոխվի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաստատվեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Այն, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ է ձևավորվում, ամենևին փաստ չէ, որ Հայաստանում սամանադրական փոփոխություններ պետք է իրականացվեն»։

Այս թեմայի մասին զրուցել ենք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։

Հարցին, թե ի՞նչ ակնկալիք կան այս գործընթացից` իրավապաշտպանն ասաց․ «Ես հայտը ներկայացրել եմ և գնում եմ խորհրդի աշխատանքներին մասնակցելու՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացին մասնակցելու համար»։

Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ պետք է լինեն` իրավապաշտպանն ասաց․ «Այս Սահմանադրությունը միանշակ պետք է փոխվի, որովհետև չի ապահովում իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը։ Մենք բազմիցս տարբեր ժամանակներում՝ սկսած 2015 թվականից այդ մասին բարձրաձայնել ենք։ Եվ ժամանակն էլ ցույց տվեց, որ մեր մոտեցումները հիմնավոր էին, որ այս Սահմանադրությունը ժողովրդավարական կառավարման Սահմանադրություն չէ։ Արդեն նշեցի իշխանությունների տարանջատման ու փոխզսպման սկզբունքը, մարդու իրավունքների՝ հատկապես սոցիալական ու տնտեսական բլորկը չի երաշխավորում։ Չի երաշխավորում պառլամենտական արդյունավետ վերահսկողություն գործադիր իշխանության և դրա ենթակա կառույցների գործունեության նկատմամբ՝ քննչական մարմիններ, ԱԱԾ, ՊԵԿ։ Չի ապահովում դատական իշխանության անկախությունը։ Այսինքն, այս Սահմանադրության հիմքում միակուսակցական կառավարման կոնցեպտն է դրված՝ հանձինս քաղաքական մեծամասնության։ Չկա մի բնագավառ, որն այս Սահմանադրությամբ երաշխավորված կլինի ժողովրդավարական սկզբունքներով»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular