ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը նորից օգնության հասավ Փաշինյանին. Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալիևը նորից օգնության հասավ Փաշինյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի նախագահը АзерТАдж-ի հետ զրույցում կրկին սպառնացել է Հայաստանին, անդրադարձել 44-օրյա պատերազմին, խոսել ՀՀ նախկին նախագահների մասին: «Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը կրկին պոտենցիալ սպառնալիք դառնա Ադրբեջանի համար. եթե սա նկատենք, տեղում կքանդենք»,- ասել է նա:

Հանուն արդարության պետք է ասել, որ առանց Ալիևի ավելորդ հոխորտանքների, Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը ոչ միայն սպառնալիք չդառնա, այլ նաև սեփական անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավոր չկարողանա լինել: Ալիևը կյանքում, հաստատ բազմաթիվ սխալներ գործած կլինի, բայց Նիկոլի հարցում չի սխալվել: Այդ հարցում սխալվել ենք մենք` ամբողջ ժողովրդով:

Ալիևը հոխորտացել է նաև ՀՀ 2-րդ և 3-րդ Նախագահների հասցեին, մեղադրելով նրանց «դասալքության» մեջ: Այստեղ են ասել, բա նրանք իշխանության ղեկին լինեին, ու դու Շուշիին մոտենալուց խոսեի՞ր: Անցյալդ հիշիր պարոն Ալիև, մի հատ հետ նայիր տես ու՞ր էր փախել ադրբեջանական բանակդ, երբ Քոչարյանն ու Սարգսյանն էին կառավարում Արցախն ու Հայաստանը: Բա Շուշի եկող էիր, 2016թ. ապրիլին գայիր, ի՞նչու ԳՇ պետիդ Շուշի ուղարկելու փոխարեն, պատերազմի 5-րդ օրը, խնդրագրով Մոսկվա ուղարկեցիր:

Տեսնում ես չէ՞ պարոն Փաշինյան, ինչքան վատ են մեր գործերը, ու հատկապես քո գործերը: Պատկերացնու՞մ ես, թե Հայաստանում իշխանափոխությունից հետո, Ալիևն իր մեմուարներում ինչեր է ասելու քո մասին:

Հ.Գ.

Ալիևին կարծես խիստ մտահոգել է նաև նախագահ Սարգսյանի այսօրվա հարցազրույցը: Իր համար էլ են տհաճ անակնկալներ լինելու»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular