ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի թիմում այդ խնդրին ամենահամապատասխանող մարդը Վահագն Խաչատրյանն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխող քաղաքական թիմն արդեն ունի նախագահի իր թեկնածուին, որի թեկնածությունը միանշանակ չի ընդունվում։

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե քաղաքագետն ինչպե՞ս է վերաբերվում ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանի թեկնածությանն այդ պաշտոնում` Անդրեաս Ղուկասյանն ասաց․ « Վահագն Խաչատրյանին՝ որպես քաղաքական գործչի, ես ընկալում եմ տնտեսական ոլորտի մասնագետ, լիբերալ հայացքների կրող և հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններում զիջումների վրա հենված քաղաքականության կողմնակից, ինչը, ըստ լիբերալ տրամաբանության, պետք է նպաստի օտարերկրյա ներդրումներին դեպի Հայաստան։ Եթե համեմատենք Արմեն Սարգսյանին, նա նույնպես, ըստ էության, այդ պաշտոնում հանդես էր գալիս որպես գործիչ, որի հետ կապված սպասումներ կային՝ Հայաստան ներդրումներ բերելու մասով։ Կարելի է ասել, որ կադրային մոտեցումն այդ քաղաքական պաշտոնի հետ կապված չի փոխվել․ Նիկոլ Փաշինյանի թիմում այդ խնդրին ամենահամապատասխանող մարդը Վահագն Խաչատրյանն է։ Բայց, եթե համեմատենք Արմեն Սարգսյանի կարողությունների, կապերի հետ, ակնհայտ է, որ Վահագն Խաչատրյանը զիջում է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular