ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են թիկնապահները հսկում Սիլվա Հակոբյանին. պատասխանում է երգչուհու հայրը

ՎԻԴԵՈ

 Asekose.am-ը գրում է.

Թեև Ամանորն արդեն անցյալում է, սակայն հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են կիսվել այդ օրերին ստացած իրենց տպավորություններով՝ սոցիալական էջերում տեղադրելով նոր տեսանյութեր և լուսանկարներ՝ արված տոնական օրերին: Նրանցից մեկը երգչուհի Սիլվա Հակոբյանն է, ով Ամանորի գիշերն անցկացրել է Թեհրանում:

 Asekose.am-ը կապ հաստատեց երգչուհու հայրիկի և պրոդյուսերի՝ Հակոբ Հակոբյանի հետ՝ ճշտելու, թե ինչ տպավորություններ են ստացել Թեհրանից, և թե ինչո՞ւ է երգչուհու ելույթն անցել թիկնապաների ուղեկցությամբ:

«Մինչ Թեհրան այցելելը նշեմ, որ դեկտեմբերի 24-ին հրավերով Հունասատանի Սալոնիկ քաղաքում էինք, որտեղ Սիլվան արտակարգ ելույթ ունեցավ: Այնուհետև մեկնեցինք Թեհրան, որտեղ էլ անցկացրեցինք Ամանորի գիշերը»,- պատմեց Հակոբ Հակոբյանը՝ նշելով, որ բացի Սիլվայից, Թեհրան էին մեկնել հայկական շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ, որոնց թվում են եղել նաև Թաթան և Արման Հովհաննիսյանը:

Ինչպես տեղեկացրեց Սիլվայի հայրը, երգչուհին Ամանորի գիշերը ելույթ է ունեցել Թեհրանի ամենահայտնի հյուրանոցներից մեկում, որի սեփականատերն ազգությամբ հայ չի եղել.

«Երեկոն կազմակերպել էր այնտեղի հայ համայնքը, որն իր թվով շատ մեծ է: Մեր տպավորություններն ուղղակի հիանալի են. մարդիկ շատ բարյացկամ, կարոտով ու սպասումով էին» ,- ավելացրեց Հակոբ Հակոբյանը:

Հարցին՝ ո՞րն էր պատճառը, որ Սիլվայի ելույթն ուղեկցվել է թիկնապահների շրջապատում և թե արդյոք այդ փաստը պայմանավորված է եղել որևէ միջադեպով, Սիլվայի հայրն ասաց, որ թիկնապահների որոշումը կայացված է եղել իր և Սիլվայի կողմից.

«Դա մեր որոշումն էր: Ցանկացած տեղ, որտեղ ելույթ է ունենում Սիլվան, մենք պահանջում ենք, որպեսզի թիկնապահներ լինեն, որովհետև շատ դեպքերում մարդիկ, ցանկանալով ավելի մոտ գտնվել Սիլվային, ակամայից խանգարում են նրան և նրա ելույթը: Նմանատիպ ելույթների ժամանակ ամեն ինչ հնարավոր է, որ լինի, այդ պատճառով էլ պետք է ամեն դեպքում ապահովագրված լինել ոչ ցանկալի միջադեպերից: Սրանում որևէ արտառոց բան չկա, այս երևույթն ընդունված է ոչ միայն մեր, այլ նաև արտասահմանյան և ռուսական շոու բիզնեսում»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց պրն. Հակոբը՝ հստակեցնելով, որ Ամանորի գիշերը Սիլվա Հակոբյանին հսկող թիկնապահները հենց Թեհրանից են եղել:

Անդրադառնալով ամանորյա խառնաշփոթից հետո Սիլվայի գործունեության մեկնարկին՝ երգչուհու պրոդյուսերը տեղեկացրեց, որ փետրվարի մեկից Սիլվան Արամեի հետ միասին կմեկնի եվրոպական մեծ շրջագայության, ինչին էլ կհաջորդի մեկ այլ շրջագայություն: Բացի այս ամենից, Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ առջևում շատ համերգներ են սպասվում, որոնցում Սիլվան ելույթ կունենա արդեն միայնակ, ինչպես նաև նոր նախագծեր և ծրագրեր կան, որոնց մասին, սակայն, պրն. Հակոբը գերադասեց լռել:

Զրույցի վերջում խոսելով նաև դստեր անձնական կյանքի մասին՝ Հակոբ Հակոբյանը հավաստիացրեց, որ 2017թ. սպասվում է Սիլվայի և նրա ընտրյալի՝ Նորայրի ամուսնությունը, իսկ թե կոնկրետ երբ, պրն. Հակոբը դժվարացավ պատասխանել.

«Այս տարվա ընթացքում Սիլվան հարյուր տոկոսով ամուսնանալու է, բայց թե երբ, մենք էլ չգիտենք: Ամեն ինչ կախված է դստերս զբաղվածության, շրջագայությունների և համերգների կազմակերպիչների հետ կնքած պայմանագրերի հետ»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց երգչուհու հայրը և պրոդյուսերը՝ Հակոբ Հակոբյանը:

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular