Մենք պետք է պատրաստ լինենք, եթե դիվանագիտությունն անհաջողության մատնվի. ԵՄ-ն գազամատակարարման այլ աղբյուրներ է փնտրում ՌԴ-ին շրջանցելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը գազամատակարարման վերաբերյալ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների, ինչպես նաև Կատարի և Ադրբեջանի հետ այն դեպքի համար, երբ Ռուսասանը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Մենք պետք է պատրաստ լինենք այն դեպքի համար, եթե դիվանագիտությունն անհաջողության մատնվի: Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակներն ու սցենարները, այդ թվում՝ աշխատանքը գործընկերների հետ, որոնցից են ԱՄՆ-ն, Կատարը և Ադրբեջանը, այն դեպքում, երբ Ռուսաստանը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները»,- ասվում է Բորելի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, Եվրամիությունը մտադիր է մի շարք երկրների հետ բանակցել մատակարարումների ծավալներն ավելացնելու շուրջ: Անցյալ շաբաթ Ադրբեջանից պատրաստակամություն էին հայտնել մեծացնել գազամատակարարման ծավալները, եթե Ռուսաստանի հետ լարվածությունը խորանա: