ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանը մտադիր չէ հեռանալ․ ինչո՞ւ հրաժարական տվեց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմեն Սարգսյանը հետ չվերցնի հրաժարականի դիմումը, նրա լիազորությունները կդադարեն։ Հայաստանի նախագահը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունվարի 23-ին։ Արդեն հաջորդ օրը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում հրապարակեց նրա դիմումը, ինչից հետո Սարգսյանը, ՀՀ Սահմանադրությամբ, մեկ շաբաթ ժամանակ ունի մտքափոխվելու համար։ Սարգսյանն, ըստ ամենայնի, հետ չի վերցնելու հրաժարականի դիմումը։ Այսօր՝ ժամը 18-ից սկսած՝ ՀՀ նախագահի պարտականությունները կատարելու է Ալեն Սիմոնյանը, իսկ ԱԺ նախագահի պաշտոնում նրան ժամանակավորապես կփոխարինի ամենաշատ ձայներ ստացած տեղակալը՝ Հակոբ Արշակյանը։ Նոր նախագահին կընտրեն 25-ից 35 օրվա ընթացքում։ Իսկ ինքը՝ Արմեն Սարգսյանը չի էլ վերադարձել Երևան։ Նա հրաժարականի դիմումն էլ ներկայացրել էր՝ գտնվելով Լոնդոնում։ Թեև իր հայտարարության մեջ նախագահը մի շարք պատճառներ է նշում, թե ինչու է հրաժարվում նախագահի պաշտոնից, նրա աշխատակազմն էլ տարակուսած է թե՛ այդ հրաժարականից, թե՛ վերջին մեկ շաբաթում Արմեն Սարգսյանի աննախադեպ ակտիվությունից։

ՀՀ նախագահի պաշտոնական կայքը ամեն օր նոր հաղորդագրություններ և հայտարարություններ է տարածում, Արմեն Սարգսյանը պաշտոնը լքելուց առաջ փորձում է ցույց տալ հանրությանը, թե աշխատում է, նաև ինչ-ինչ քողարկված նպատակներ ունի։ Սարգսյանը, ով պաշտոնավարման օրոք առանձնակի ակտիվություն չի ցուցաբերել, աչքի է ընկել միայն գործող վարչախմբի որոշումները դակելով, և միայն մեկ անգամ է դիրքորոշում հայտնել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, միակ պաշտոնյան էր, ով Բանակի օրվան նվիրված իր ուղերձում հիշատակել էր ռազմագերիների անհապաղ ազատ արձակման մասին։ Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը բնավ մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից։ Կանխատեսելով հնարավոր մոտալուտ լուրջ զարգացումները, չցանկանալով իր վրա վերցնել այդ զարգացումների և դրանց հետևանքների պատասխանատվությունը՝ Սարգսյանը, մեր աղբյուրի փոխանցմամբ, լրջորեն մտածում է քաղաքական որևէ ուժ ստեղծելու կամ եղածներից մեկը գլխավորելու, Հայաստանում ազդեցություն ունենալու մասին։ Չի բացառվում, որ նա փորձի քաղաքականություն մտնել, օրինակ, «Հանուն Հանրապետության» կուսակցությամբ, որի նախագահ Արման Բաբաջանյանն այս օրերին բուռն հարցազրույցներ է տալիս, իր աջակցությունը հայտնում Արմեն Սարգսյանին։ Թեև, լուրեր են շրջանառվում, որ Սարգսյանը մտադիր է մի քանի ուժերի կոնսոլիդացնել իր շուրջ՝ այդկերպ ավելի լայն էֆեկտ ապահովելու նպատակով։ Այդ նպատակի իրագործման ճանապարհին Սարգսյանը մտադիր է աջակցություն ստանալ արևմտամետ ուղղվածություն ունեցող բոլոր քաղաքական ուժերից և համապատասխան դիվանագիտական կառույցներից։ Կստացվի՞, թե՞ ոչ, բարդ է ասել։

Խաչատուր Միքայելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular