Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պինա կոլադա կոկտեյլ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Պինա կոլադա» կոկտեյլը հայտնի է ամբողջ աշխարհում: Pina Colada թարգմանաբար նշանակում է «մզված արքայախնձոր»: Սկզբնապես դա ոչ ալկոհոլային խմիչք է եղել, որը պարունակել է միայն մզված արքայախնձորի հյութ: Առաջին անգամ «Պինա Կոլադա» ալկոհոլային կոկտեյլի բաղադրատոմսը տպագրվել է 1922 թվականին «TRAVEL» ամսագրում: Այդ ժամանակվա ըմպելիքը տարբերվել է ժամանակակից կոկտեյլից ոչ միայն կազմով, այլ նաև պատրաստման եղանակով: «Պինա Կոլադա»-ի բաղադրատոմսը ներառել է արքայախնձորի և լայմայի հյութ, ռոմ և շաքար: Այդ բաղադրությունը անփոփոխ է մնացել մինչև 1954 թվականը: 1954 թվականին Պուերտո Ռիկոյում գտնվող «Hilto» հյուրանոցի բարմեն Ռամոն Մարերրոն է աշխատել այդ կոկտեյլի բաղադրատոմսի բարելավման ուղղությամբ: Սկզբնապես նոր կոկտեյլը ստացել էր «Պինյա կոլադա» անվանումը, բայց այն չի արմատացել: Բացի դա հենց նույն ժամանակ «Old San Juan» սրճարանի բարմենն է հայտարարել կոկտեյլի բաղադրատոմսի իր հեղինակային իրավունքի մասին: Ներկայումս նշանակություն չունի, թե ով է գտել այդ նոր բաղադրատոմսը: Հայտնի է միայն, որ այդ ժամանակներից ի վեր այդ կոկտեյլը դարձել է Պուերտո Ռիկոյի հպարտությունը «Պինա Կոլադա» անվանմամբ: Անգամ 1978 թվականին այն հայտարարվել է Պուերտո Ռիկոյի ազգային ըմպելիք: «Պինա Կոլադա» կոկտեյլը IBA- ի ծածկագիր է ստացել 1961 թվականին: «Պինա Կոլադա» կոկտեյլի ժողովրդականությանը աճել է Ռուպերտ Հոլմսի «The Piña Colada Song» երգի շնորհիվ, որը գլխավորել է ամերիկյան հիթ-շքերթները 1979 և 1980 թվականներին: ԱՄՆ-ում հուլիսի 10-ը սկսել են նշել որպես «Պինա Կոլադա»-ի ազգային օր: Ջազի լեգենդ և ֆլուգելիստ Չակ Մանջոնը 1979 թվականին լույս տեսած իր «Fun and Games» ալբոմում թողարկել է «Պինա Կոլադա» կոչվող մեղեդին, որը ևս հանրաճանաչություն է բերել կոկտեյլին: այդ ժամանակ «Պինա Կոլադա» կոկտեյլը պարունակել է այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են կոկոսի կաթը, արքայախնձորի հյութը, սպիտակ ռոմը և մանրացված սառույցը: Այս կոկտեյլը մատուցում են «փոթորիկ» կամ հայբոլ բաժակներով, բացի դա լողափներում հաճախակի «Պինա Կոլադա»-ն մատուցվում է կոկոսի կճեպով: Մեր ժամանակներում շատ հաճախ կոկոսի կաթը փոխարինվում է կոկոսի լիկյորով, ինչի արդյունքում խմիչքն ավելի քաղցր է դարձնում, բայց համային հատկությունները վատանում են, կոկտեյլը արդեն չի լինում այնպես փափուկ, որքան նախնական տարբերակում: «Պինա Կոլադա» կոկտեյլի բաղադրատոմսը շատ պարզ է՝ 50 մլ թեթև ռոմ, 30 մլ կոկոսի կաթ, 50 մլ արքայախնձորի հյութ: Բաղադրիչները խառնում են բլենդերով մանրացված սառույցի հետ միասին (խառնուրդի մեթոդ), և մատուցվում խոշոր բաժակներով՝ ծղոտով և արքայախնձորի կտորով և կոկտեյլային բալով զարդարված: Ներկայումս այս ըմպելիքի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր գոյություն ունեն: Օրինակ՝ Ոչ ալկոհոլային-բացակայում է ռոմը, Չի Չի - ռոմի փոխարեն օգտագործվում է օղի, Բայյա-ավելացվում է սերուցք, Լավայի հոսք-խառնում են Պինա կոլադան և ելակային Դայկարին, Ամերտտոկոլադա-խառնում են բաց գույնի ռոմ, ամարետտո լիկյոր, կոկոսի սերուցք, արքայախնձորի հյութ, Խնձորային, Դդմային, Ելակային և այլն-արքայախնձորի հյութի փոխարեն օգտագործում են համապատասխան այլ մրգերի հյութեր, Բանանային-ավելացվում է թարմ բանան, սերուցք և շաքարի սիրոպ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը