ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր կառավարությունը ոչինչ չի անում, ես իրենց զգուշացնում եմ՝ 2-3 ամիս հետո արդեն շատ ուշ կլինի». Հրաչ Բերբերյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ահազանգում է՝ նախորդ տարվա համեմատ պարարտանյութի գները մոտավորապես 3 անգամ բարձրացել են, հետևաբար՝ այդ թանկացումը գարնանը նոր աղետ է բերելու։

«Մեր կառավարությունը ոչինչ չի անում, հիմա ես դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, բոլոր գործերը մի կողմ թողնի, իր կադրերին, որ այստեղ-այնտեղ նշանակում է՝ մոռանա և զբաղվի գյուղատնտեսությամբ։ Այսօր գյուղացին պարարտանյութ ձեռք բերելու համար սուբսիդավորման կարիք ունի։ Ես իրենց զգուշացնում եմ՝ 2-3 ամիս հետո արդեն շատ ուշ կլինի»,- 168.amի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ պարարտանյութի թանկացման նման պայմաններում կպակասեն մշակովի բույսերի տարածքները, նույնիսկ, եթե ցանքատարածություններն էլ չպակասեն՝ բարձր բերքատվություն չի լինի։

«Այսօր մեկ պարկ պարարտանյութը 17-20 հազար դրամ է դարձել՝ 6500 դրամի փոխարեն։ Պարտանյութի հումքը բնական գազն է, գազի միջազգային գները թանկացել են, այդ գինն էլ ազդել է պարարտանյութի գների վրա, հատկապես՝ ազոտականինը։ Իսկ առանց ազոտական պարարտանյութի գյուղատնտեսություն չի լինում։ Կառավարությունն այստեղ ու այնտեղ գումարներ շաղ տալով ու մեքենաներ գնելով, լավ կլիներ, որ գումար հատկացներ պարտանյութ սուբսիդավորելու համար»,- շեշտեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որի ղեկավարած նախարարությունում է ներառվել նաև Գյուղատնտեսության նախարարությունը, գյուղոլորտից կիլոմետրերով հեռու է։

«Ես չգիտեմ էլ, թե Վահան Քերոբյանն ինչ մասնագետ է, ըստ շրջանառվող լուրերի, նրա ղեկավարած բոլոր ոլորտները փակվել են, թե նրան ով է այդ պաշտոնում երաշխավորել՝ դժվար է ասել, պետք է Նիկոլ Փաշինյանին հարցնել։ Չգիտեմ, գուցե լավ նվիրված մարդ է, լավ համբուրվել կամ չոքել գիտի, կամ սողալ, վերջին երկուսը, կարծում եմ՝ նրա մոտ լավ է ստացվում, չգիտեմ՝ նրա ո՞ր մասնագիտական հմտությունն են հաշվի առել, որ պաշտոնի են նշանակել»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է կարտոֆիլի գներին, Հրաչ Բերբերյանը նկատեց, որ առաջիկայում դժվար թե գների բարձրացում լինի, գուցե որոշ չափով նվազում լինի, սակայն չի լինելու այն գինը, որը կար 2-3 տարի առաջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular