ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հիմա դժվարանում եմ ասել, թե Սյունիքն ու Գեղարքունիքն ինչ վիճակում են հայտնվելու, եթե լինի հայելային հետքաշում». Մովսես Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեռևս հունվարի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԻՊ գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԱԳՆ կայքում տեղ գտած հայելային հետքաշման գաղափարը մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է։

«Խաղաղությունը կարևորագույն ու բարձրագույն արժեք է, սակայն, երբ մարդիկ իրենց իրավունքների պաշտպանության երաշխիքներ չունեն, ավելի մեծ խնդիրների մեջ կարող են հայտնվել։

Այս առումով կարող եմ ասել, որ գլխավոր երաշխիքն ադրբեջանական զինված զինծառայողների հեռացումն է, որը մենք պետք է հիմնավորենք մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով։ Երեկ տեսա, որ ԱԳՆ կայքում նորից կար այդ հայելային հետքաշման գաղափարը, սա մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է։ Մեր ԱԳՆ գործընկերներին մշտապես հարգանքով եմ վերաբերվել ու վերաբերվում եմ, հարգում եմ նրանց աշխատանքը, բայց ես կարծում եմ՝ սա քաղաքական մոտեցում է, սխալ կենսագործվող, որը հակադրվում է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին։ Այստեղ հարց է առաջանում, թե մենք ո՞ւր պետք է հետ քաշվենք, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի մեջով։ Մարդիկ չեն կարողանում իրենց հողերը մշակեն, օգտագործեն, գյուղատնտեսությամբ զբաղվեն, քանի որ ադրբեջանական զինված ծառայողները ֆիզիկապես ներկա են իրենց հողերում։ Մենք ունենք փաստաթղթեր, որ դրանք հանդիսանում են մեր քաղաքացիների սեփականությունը, հետևաբար՝ այս մոտեցումը չի ապահովում, հաշվի չի առնում մարդու իրավունքները»,- ասել էր Արման Թաթոյանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էլ հունվարի 27-ին ԱԺ-ում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ճիշտ հակառակ պնդումն արեց` նշելով, որ սահմանազատման աշխատանքներ սկսելու համար հայելային հետքաշումը լավագույն տարբերակն է։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն անդրադառնալով հայելային հետքաշման գաղափարին, նկատեց՝ սա բավականին դժվար հարց է, պետք է բանակցությունների արդյունքում որոշվի, թե գործընթացն ինչպես է լինելու։

«Ըստ իս, հայելային հետքաշումը մեզ համար անընդունելի է, որովհետև այդ դեպքում մեր գյուղերի բնակիչների անվտանգությունն ապահովելը բավականին բարդ ու վտանգավոր է լինելու։

Ես հիմա դժվարանում եմ ասել, թե Սյունիքն ու Գեղարքունիքն ինչ վիճակում են հայտնվելու, եթե լինի հայելային հետքաշում։ Պետք է նախ սահմանը ճշտվի, այնուհետև զորքը սահմանից հետ քաշվի։ Մինչև սահմանազատում չլինի, չեն կարող  որոշել, թե հայելային հետքաշմամբ ամեն մեկն իր տարածքում որքան է հետ քաշվելու»,- եզրափակեց Մովսես Հակոբյանը։

Հիշեցնենք, որ հայելային հետքաշման գաղափարն առաջինն առաջ է քաշել Նիկոլ Փաշինյանը՝ 2021 թվականի մայիսի 27-ին՝ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։ Սա էլ  այն բանից հետո, երբ մայիսի 12-ին թշնամու զինված ծառայողները ներխուժել ու հաստատվել էին ՀՀ սուվերեն տարածքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular