ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ պետք է 88 թվականի նման նոր շարժում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանություններն ասում են, որ, Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ են փորձում կարգավորել։

Այս թեմայի մասին զրուցել ենք Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ։

Անդրադառնալով հարաբերություններին` Թևան Պողոսյանն ասաց․ «Դե, եթե Թուրքիայի բոլոր նախապայմանները կատարել են, կարող է ասել՝ սրանից ավել նոր նախապայմաններ չեմ դնում: Դա առանց նախապայմանների՞ է, թե՞ ոչ: Գլխավոր նախապայմանը մարդիկ ասել են՝ ցանկացած բան սկզբից պետք է Ադրբեջանը հաստատի, հետո նոր իրենք դրան կհամաձայնեն: Ի՞նչ է ասում Ադրբեջանը՝ ճանաչել իր տարածքային ամբողջականությունը, կնքել իրենց ընկալմամբ խաղաղության պայմանագիր և տալ Զանգեզուրի միջանցք: 10 չէ՝ 20 հանդիպում թող լինի, ի՞նչ, թեմա է, էլի, ձգձգելու են: Ես չգիտեմ, թե ինչ օրակարգով է հայկական կողմը գնում Թուրքիայի հետ բանակցությունների: Քիչ-քիչ մենք վերածվելու ենք տարածքի, որտեղ ապրելու են սկզբից՝ հայեր, հետո հայերը դուրս կգան, ուրիշները կլցվեն: Ցանկացած քաղաքացուց ես հիմա գործողություն եմ ակնկալում: Քաղաքացին ինքը պարտականություն զգո՞ւմ է իր պետականության հանդեպ: 670 հազար հոգի քվեարկեց իշխանության օգտին, 890 հազարը ցույց տվեց, որ ոչ ոքի բանի տեղ չի դնում և պետություն չի ուզում: Գիտե՞ք՝ այս րոպեին 670 հազարը գոնե ինչ-որ մի ձևի պետություն է ուզում, 860 հազար ձայն չտվողները ընդհանրապես որևէ տեսակի պետություն ունենալու ցանկություն չեն հայտնել, որովհետև անհասկանալի է 26 այլընտրանքից միայն 2-ին ընտրել, քանի որ միայն երկուսն են 5 տոկոսի շեմը հաղթահարել: Մեզ պետք է 88 թվականի նման նոր շարժում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular