ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրանք մուրում են խաղաղություն թուրքերից, որովհետև այդ խաղաղությունը հնարավորություն կտա նրանց մի քիչ ավելի երկար պահելու իրենց իշխանությունը. Կարին Տոնոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«5165 շարժում» նախաձեռնության առաջնորդ Կարին Տոնոյանն ArmDaily.am-ի հետ զրույցում խոսելով հայկական կողմի՝ թուրքերի հետ հարաբերություների կարգավորման շտապողականության մասին, մասնավորապես Անթալիայում կայանալիք դիվանագետների ֆորումին ՀՀ ԱԳՆ-ի ու Ռուբեն Ռուբինյանի մասնակցությանն, ասաց, որ իր համար անակնալ չէ այն ամենն, ինչ կապված է այս իշխանությունների և թուրքերի համագործակցության հետ:
«Նրանց վարած քաղաքականությունից հստակ երևում է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի գնան թուրքերի հետ հաշտության: Նրանք մուրում են խաղաղություն թուրքերից, որովհետև այդ խաղաղությունը հնարավորություն կտա նրանց մի քիչ ավելի երկար պահելու իրենց իշխանությունը՝ հետևաբար նաև իրենց անվտանգությունը: Որովհետև մենք տեսնում ենք, թե իրենք հիմա ինչպիսի վախերի մեջ են՝ սկսած Փաշինյան Նիկոլից վերջացրած իր երևի ամենանորանշանակ պաշտոնյայով, դրա մասին հուշում են իրենց թիկնազորները, այն հսկայական բանակը ոստիկանների, որ պաշտպանում են իրենց և բնականաբար այդ վախերը շատ հասկանալի են: Իրենք հասկանում են, որ եթե հանկարծ նորից մենք հայտնվենք նոր բախման մեջ կամ պատերամական իրավիճակում՝ իրենք մեկ օր էլ չեն դիմանա, իրենց իշխանությունը կփլուզվի, նաև ժողովրդի հաշվեհարդարը չի ուշանա:

Հետևաբար իրենց պաշտպանելու լավագույն միջոցը նետվել մեզ համար թշնամի, իրենց համար իրենց փրկիչների գիրկը»,-ասաց Տոնոյանը:

«5165 շարժման» առաջնորդը նշեց, որ այդ հապշտապությունն էլ է դրանով պայմանավորված, քանի որ ներկա իշխանություները հասկանում են, որ շուտով եղանակները կտաքանան և եղանակների տաքանալու հետ ժողովուրդը կկրի իր ըմբոստության դրսևորումները և իրենք մեծ հույսեր չունեն, որ կկարողանան դիմանալ այդ ըմբոստություններին:
«Արդյունքում ինչ կլինի՝ ես չգիտեմ, բայց միանշանակ երկար չի դիմանա: Հիմա ժողովուրդը նման է ուղղակի խցանով փակված արդեն անտանելիության աստիճան խտացված ընդվզման և դա մի օր պայթելու է, իսկ իրենք դա շատ լավ հասկանում են: Եվ այդ պատճառով էլ շտապում են ամեն ինչ անել, որպեզի իրենց աթոռը մի փոքր ավելի ամրացնեն»,-ասաց Տոնոյանը:

Մեր հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի հետ նախապես հայկական կողմը համաձայնեցրել է իր մասնակցությունը ֆորումին, վերջինս ասաց, որ երբ նայում ենք այս իշխանության դրսևորումներին, ապա դրանք այնքան մութ անտառի են նման:
«Շատերն են հիմա ասում ՝Ռուսաստանը կզայրանա, Ռուսաստանը դեմ է, ես այստեղ կլռեմ, ես չեմ խոսի և ի շահ Ռուսաստանի կամ ի դեմ Ռուսաստանի, որովհետև Ռուսաստանն ինքը մեծ մասնակցություն ուներ այս պատերազմում և Ռուսաստանի վարած քաղաքականությունը ես կարծում եմ նույնիսկ ռուսների համար հասկանալի չէ, անհասկանալի է: Ուստի չեմ կարող միանշանակ աել՝ պայմանավորված էր, պայմանավորված չէր, որովհետև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ինքը շատ լավ հասկանալով, որ Թուրքիան իր հավերժ թշնամին է, փորձում է թուրքի հետ սիրախաղային իրավիճակներ ստեղծել՝ հետաձգելու համար գուցե բախումը, գուցե այլ նպատակի համար: Այնպես որ շատ հնարավոր է անգամ Ռուսաստանին ձեռնտու լինի դա, հնարավոր է նաև հակառակը: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Ինձ համար այդքան էական չէ Ռուսաստանի կարծիքն այդ հարցում, որքան հայի, սովորական հայի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կարծիքն ու դիրքորոշումը, թե ինչու պիտի մեր իշխանությունները մեկնեն և մասնակցեն այդ համաժողովին և թե ինչ դրևորումներ պիտի դա ունենա»,- շեշտեց Տոնոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular