Forbes. 2016-ի աշխարհի ամենաազդեցիկ կանայք
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾForbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ամենամյա վարկանիշը:
Ամսագրի վարկածով 2016-ի ամենաազդեցիկ կին է ճանաչվել կրկին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Երկրորդ հորիզոնականում է ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը:
Երրորդ տեղում է ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելլենը:
Չորրորդ հորիզոնականում է հայտնվել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կինը՝ Մելինդան: