ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը սպառնացել է ՌԴ սահմանների մոտ ուժեր ավելացնել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ «ագրեսիայի» դեպքում դաշինքն իր ուժերը կտեղակայի Ռուսաստանի սահմանների մոտ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Радио Sputnik-ը:

«Եթե Ռուսաստանի նպատակն է ավելի քիչ ՆԱՏՕ-ի զորքեր ունենալ իր սահմաններին, ապա այս պարագայում նա կհասնի հակառակ արդյունքի: Ագրեսիայի դեպքում մենք այս անգամ ավելի շատ ուժեր կուղարկենք»,- ասել է Սթոլթենբերգը La Stampa-ին տված հարցազրույցում:

Գլխավոր քարտուղարը հերթական անգամ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական և քաղաքական պատժամիջոցների մասին և խոստացել օգնություն ցուցաբերել Կիևին:

Ավելի վաղ բանակցություններ են տեղի ունեցել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև, որտեղ  Մոսկվան պնդել է, որպեսզի դաշինքի զորքերը չտեղակայվեն Ռուսաստանին սահմանակից նահանգներում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular