ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոգեբանը բացահայտում է հայ հայտնիների գաղտնիքները ըստ նրանց ձեռագրերի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մարդու ձեռագիրը նրա մասին կարող է պատմել գրեթե ամեն ինչ: Եթե Ձեր ձեռագիրը մանր է, աջակողմյան թեքվածությամբ, բառերի և տողերի միջև կա մեծ տարածություն, ապա Ձեզ բնորոշ են հանգստությունն ու համեստությունը, փոքր-ինչ անվստահությունը: Ղեկավարելու ունակությունները թույլ են զարգացած: Խոշոր  ձեռագիրը հիմնականում արտահայտում է անձի մարդամոտությունը, ուշադրության կենտրոնում գտնվելու  ցանկությունը և այլն:

Տեխնիկական առաջընթացի այս ժամանակներում շատերը մոռացել են անգամ՝ ինչ ձեռագիր ունեն, և BlogNews.am-ը որոշեց մի հետաքրքիր նախագիծ իրականացնել:

Մենք խնդրել ենք հայտնի դեմքերին ձեռագրով որևէ մաղթանք գրել, ապա փակել ենք անունները և դրանք ներկայացրել հոգեբանին, որպեսզի նա, ըստ ձեռագրի, որոշի տիրոջ բնավորության գծերը:

Շատ աստղերի ձեռագրերն առաջին անգամ ենք տեսնելու :)

Վերլուծությունն իրականացրել է հոգեբանական գիտությունների թեկնածու, իրավաբանական հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:

 

Նազենի Հովհաննիսյան

Բարձր ցուցադրականություն, կանացիություն, ինտուիցիան գերակշռում է բանականությանը, աչքի է ընկնում մեծ շարժունությամբ, բարձր շփվողականությամբ, զրուցասիրությամբ, աշխույժ, էքսպրեսիվ շարժումների առատությամբ, ինքնուրույնությամբ:

Ռիփփի

Աչքի է ընկնում բարձր ինքնագնահատականով, որի տակ թաքնված է անլիարժեքության զգացում, ուղղախոսությամբ, ասում է այն, ինչ մտածում է, աշխատանքը չի պլանավորում, բարձր հուզականություն: Վշտանում է յուրաքանչյուր նկատողությունից: Հազվադեպ է հանդիսանում կոնֆլիկտ հրահրող:

Սոֆի Մխեյան

Կանացի և նուրբ, աղմկարար, աշխույժ, ալարկոտ, հաճախ կարող է տրամադրության անկում ունենալ հարազատների հետ կապված խնդիրներից, ծանր է տանում վեճերը, կարևորում է համերաշխությունը, խնդիրների լուծման մեջ ուժեղ չէ, այլ կարող է դրանք լուծել «չնկատելով»:

Վաչե Թովմասյան

Որպես կանոն՝ կարող է օրը սկսել վատ տրամադրությամբ, հաճախ դժգոհ դեմքի արտահայտությամբ, կոկիկ չէ, արագաշարժ է և առատաձեռն, ֆինանսները ղեկավարել չգիտե: Բարձր ինքնագնահատական, հետաքրքրությունների շրջանակը լայն է:

Սիմա Բաղդասարյան

Նախաձեռնող, մշտապես ձգտում է նորությունների, կրեատիվ է, ագրեսիայի որոշակի չափաբաժին, դժվար է որոշումներ կայացնում, լավատես, միապաղաղ պատասխանատու գործողությունները և ստիպողական հրահանգները կարող են նրան դարձնել կոնֆլիկտային:

 

Կամո Սեյրանյան

Զգացմունքային է, զուսպ: Ցուցադրական չէ, աշխատասեր, սակայն սկսած գործը դժվար է ավարտին հասցնում: Տաքարյուն, ընկերասեր:

Գայանե Ասլամազյան

Կենսուրախ, ժպտադեմ, հաճախ կարող է ունենալ անկումային տրամադրություն, ժամանակ առ ժամանակ համառ և նպատակասլաց, կանացի, սկսած գործը սիրում է կատարել մանրակրկիտ և հասցնել ավարտին: Բարձր տագնապայնություն (կարող է ունենալ հաճախազարկություն):

 

Էռնա Էլիզբարյան

Շատ բարձր հոգեբանական ապրումակցում, ինքնաքննադատ, դրական հուզականությամբ, լացկան, արագ նեղացող, փափկասիրտ, կոնֆլիկտի ժամանակ կարող է զիջել, հաշտվելիս առաջին քայլը կատարել:

 

Արտյոմ Կարապետյան և Յուլիա Ֆինկ

Զգացմունքներն արտահայտում է չափազանցված, բայց անկեղծ, պաթետիկ պոռթկումներ: Միշտ կարող է առիթ գտնել որևէ բանով հիանալու, հրապուրվելու: Շատ արագ կարող է հիասթափվել, լավատես է և նպատակասլաց:

 

Գայանե Ավետիսյան


Առատաձեռն, շրջապատում շատ տեղ է զբաղեցնում, ունի բնավորությամբ դժվար գծեր (կարող է մռայլվել, դառնալ քչախոս), չի ձգտում լիդերության: Նման մարդիկ փոքր տարիքում կարող են լինել անհնազանդ, բայց շուտ զիջել, իսկ հասուն տարիքում խնդիրները լուծել՝ դրանք կիսատ թողնելով:

 

Պատրաստեց՝ Անի Հակոբյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular