ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի իշխանության մայրամուտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կորցրել է իր տրամաբանությունը և հեռանում է։ Իհարկե, անհնար է ասել, թե որքան կշարունակի կառավարել գործող վարչախումբը, մե՞կ, թե՞ տասը տարի, սակայն այդ իշխանության փլուզման հիմքերն այլևս աներկբա են, հստակ շոշափելի։ 2018 թվականին իշխանության գալով հեղափոխական կարգախոսներով՝ Փաշինյանն արագ ապացուցեց, որ որևէ առնչություն չունի հեղափոխության հետ։ Պարզապես, նրան և իրեն իշխանության բերողներին հաջողվեց մեծ զանգվածներ հանել փողոց, հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Փոխվարչապետ Կարեն Կարապետյանը փորձեց ստանձնել երկրի ղեկը, սակայն Փաշինյանը, օգտվելով այդ պահին հանրության մեջ ունեցած մեծ վարկանիշից, պարզապես վռնդեց Կարապետյանին։ Անշուշտ, տրամաբանական էր։ Լինել «հեղափոխական» գործընթացների առաջին դեմքը և իշխանությունը զիջել մեկ ուրիշի, նույնիսկ պայմանավորվածությունների պարագայում, առնվազն անլուրջ կդիտվեր։

Գալով իշխանության՝ Փաշինյանը փորձեց նախկիններից մնացած թերմացքի, քաղաքական սկզբունք չունեցողների հաշվին լուծել իր կադրային խնդիրները։ Այս հանգամանքը մասամբ հաջողվեց, ի վերջո, լինելով բնածին կասկածամիտ մարդ՝ Փաշինյանը հին ու նոր կողմնակիցներից միայն անվերապահ հավատարմություն էր պահանջում։ Նույնիսկ «հեղափոխության» մեջ մեծ դեր ունեցողները, որոնք հանդգնեցին բացահայտ կամ թեկուզ ծպտյալ քննադատել «գերագույնին», արագորեն մեկուսացվեցին իշխանությունից։ Եվ այսօր ունենք մի իրավիճակ, որ նախկին շատ ակտիվիստներ հեռացել են, դարձել ընդդիմություն, իսկ Փաշինյանը մնացել է ապիկար, երկրի ղեկավարումից բացարձակապես գլուխ չհանող խառնամբոխի հույսին։

Քիչ թե շատ ողջամիտ յուրաքանչյուր մարդ, ով մաս է կազմում այս իշխանությանը, կարճ ժամանակում կամա թե ակամա իրեն դուրս է դնելու այս համակարգից՝ գիտակցելով դրա անհեռանկարայնությունը։ Այդպես եղավ նույնիսկ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանի դեպքում։ Փաշինյանն այսօր կադրային լուրջ խնդիրներ ունի, չի կարողանում լրացնել անգամ տարրական պաշտոնները, իսկ իրական մասնագետները հրաժարվում են աշխատել նրա հետ։ Ամենամեծ խնդիրը, թերևս, պետական բյուրոկրատական համակարգի կաթվածն է։ Գերատեսչություններում հատուկենտ մարմիններ են, որ շարունակում են իներցիայով աշխատել, շատ պետական մարմիններ ընդհանրապես մատնված են պարապուրդի, իսկ փաշինյանական նշանակյալ պաշտոնյաները զուրկ են վերահսկելու և աշխատեցնելու կարողությունից։ Որպես հետևանք խախտված է պետական կառավարման տրամաբանությունը, երբ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը։ Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը մնացել է ուժայինների, և արտաքին դերակատարների հույսին, բայց ի վերջո այդ ռեսուրսն էլ ավարտվելու է։ Նրանից կստանան հնարավորը, ապա կազատվեն։ Ըստ ամենայնի, կհեռացնեն իշխանությունից։ Հարցը մեկն է՝ արդյո՞ք այդ ժամանակ կլինի Հայաստանի Հանրապետությունը։

Հայկ Արզումանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular