ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոթորկի ազդարարը. ինչի՞ մասին է խոսում Հայաստանի նախագահ Սարգսյանի հրաժարականը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

politexpert.net-ն գրում է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է իր հրաժարականի մասին։ PolitExpert-ի սյունակագիր Ռուբեն Մարգարյանն ուսումնասիրել է այդ անսպասելի որոշման դրդապատճառները` այն դիտելով որպես մոտալուտ փոթորկի նախագուշակ:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է հրաժարականի մասին Մառախլապատ Ալբիոնից: Կներեք շտամպավորման համար։ Ինչո՞ւ այնտեղից։ Անտեղյակներին, հիշեցնենք, Սարգսյանը լավ, այդ թվում գործարար կապեր ունի Մեծ Բրիտանիայում, ընդհուպ մինչև բարեկամական հարաբերությունները թագավորական ընտանիքի որոշ ներկայացուցիչների հետ։ Պատահական չէ, որ Սարգսյանի մականուններից մեկը Հայաստանում «Ելիզավետիչ» է։ Սակայն դա հուշում է ոչ միայն թագավորական ընտանիքի հետ նրա մտերմության մասին, այլ նաև այն մասին, որ, ըստ Հայաստանի Սահմանադրության, նա քաղաքական գործընթացների վրա ազդելու որևէ իրական լծակներ չունի, այսինքն ինչպես Անգլիայի թագուհին է։

Այն, որ նախագահը հրաժարական է տալիս հանրապետությունից հեռանալուց հետո, լավագույն լույսի ներքո չի բնութագրում թե՛ Սարգսյանին, թե՛ հանրապետության քաղաքական իրավիճակը։ Կարելի է ասել, որ իր հրաժարականով նա հերթական քաղաքական ճգնաժամն է սկսել՝ առաջիկա ամիսները Հայաստանում հավանաբար բուռն է լինելու, չեն բացառվում առանց կանոնների ձեռնամարտերը։

Արմեն Սարգսյանն իր հայտարարության մեջ դժգոհել է քաղաքական գործընթացների վրա ազդեցության իրական լծակների բացակայությունից, այսինքն լինելով պետության ղեկավար, Հայաստանի Սահմանադրության համաձայն` ինքը հնարավորություն չունի ազդելու «պատերազմի և խաղաղության» կարևոր հարցերի վրա: Հետաքրքիր է, բայց նման ցնցող եզրակացությունների հանգելու համար «Ելիզավետիչից» պահանջվել է չորս տարի։

Սարգսյանի հեռանալը կապվա՞ծ է 2022 թվականին ԼՂ հիմնախնդրի և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանին սպասվող դժվարին որոշումների հետ։ Անկասկած: Եվ այդ առումով նրա հրաժարականը նախազգուշացում է հայ հասարակությանը առաջիկա որոշումների վերաբերյալ։ Այստեղ և՛ Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի խնդիրն է, և՛ երկու երկրների միջև սահմանների հստակեցման հարցը, և՛ Բաքվին Նախիջևան և հետագայում Թուրքիա տրանսպորտային միջանցք տրամադրելու թեման։

Սարգսյանի հրաժարականը կապվա՞ծ է արտաքին քաղաքական գործընթացների հետ, որոնք դուրս են տարածաշրջանից։ Կապված է: Բրիտանիան Հայաստանում կորցրել է լավ ընկերոջը: Շատերը վստահ են, որ նախկին նախագահը լրիվ վավերական արտասահմանյան անձնագիր ունի։ Էլ չխոսենք այն մասին, որ հինգ օր հանգստանալուց հետո բուժզննման համար Լոնդոնից հրաժարական տալը նման է փախուստի։

Սա Սարգսյանի երկրորդ նման «փախուստն» է։ Առաջինը 1997 թվականին էր, երբ նա տեղափոխվեց Անգլիա՝ հրաժարական տալով Հայաստանի վարչապետի պաշտոնից, և նորից պատճառաբանելով առողջական խնդիրները։ Այնուհետև նրան փոխարինեց Ռոբերտ Քոչարյանը, ով մեկ տարի անց ընտրվեց հանրապետության նախագահ։

Սարգսյանի որոշումը, իհարկե, վկայում է իշխանության ճգնաժամի մասին, և այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար գնալով դժվարանում է վերահսկել իրավիճակը և «պահել» թիմը։

Փաշինյանը գիտե՞ր առաջիկա հրաժարականի մասին: Ամենայն հավանականությամբ այո՛։ Վերջին օրերին պետական ​​հեռուստաընկերությունները հատկապես տիրաժավորում և կրկնում են վարչապետի հայտարարությունները այս կամ այն, նույնիսկ աննշան առիթներով: Այնպես որ, հիմա վարչապետը փորձելու է մեղմել Սարգսյանի հրաժարականի շոկը։ Ինչպե՞ս: Հավանաբար շոկային հայտարարությունների նոր խմբաքանակով։ Մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 24-ին, Փաշինյանն արդեն հանդես էր եկել ոչ այնքան ավանդական «մամուլի ասուլիսով» և մի շարք աղմկահարույց հայտարարություններ արել. նա պնդել էր, որ նախորդ բանակցային գործընթացում Արցախը անկախ կարգավիճակ ստանալու հնարավորություն չուներ։ Համենայն դեպս, նրա խոսքերն այսպես էր ընկալվել հանրության կողմից՝ առաջացնելով Ստեփանակերտի սուր արձագանքը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահն ու խորհրդարանը հայտարարություններ էին տարածել, որոնց էությունն այն է, որ Արցախի ճակատագիրը որոշելու են միայն նրա քաղաքացիները, և ԼՂՀ անունից կարող են խոսել միայն նրա ընտրված ներկայացուցիչները։ Սակայն դա դժվար թե մեծ ազդեցություն ունեցած լինի Փաշինյանի մոտեցումների վրա, և վարչապետը, ամենայն հավանականությամբ, հայ հանրությանը կներկայացնի Մարլեզոնյան բալետի երկրորդ արարը, որը առաջինից ոչ պակաս ցնցող կլինի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular