ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է «Անձնական տվյալների պաշտպանության» օրենքը կարգավորվի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

QR կոդի սկանավորումը, անձնական տվյալների գաղտնիության տեսանկյունից, վտանգավոր է։ Կառավարության որոշման մեջ չկա հստակ պահանջ սկանավորելու սակայն, որոշ դեպքերում սկանավորում են։

Այս թեմայի մասին զրուցել ենք մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ պետք է անի, երբ փորձում են սկանավորել իր QR կոդը` մեդիափորձագետն ասաց․ «Չգիտեմ, անկեղծ ասած, որովհետև այս ամենը համակարգային լուծում է պահանջում։ Կարելի է սկանդալ անել կամ այլ բան, բայց խնդիրն այդպես չի լուծվում, պետք է «Անձնական տվյալների պաշտպանության» օրենքը կարգավորվի։ Նախարարն ասում է, որ մարդիկ ինքնակամ են ցույց տալիս այդ կոդը, բայց դա իրականում աբսուրդ է, նույն ձևով նախարարին կարելի է առաջարկել ապրել միայն հաց ու ջրով, որովհետև կարելի է այդպես երկար դիմանալ»։

Հարցին, թե եթե անձնական տվյալները պաշտպանված լինեին, կոնկրետ այս դեպքում, ի՞նչ կոնկրետ պայմաններով պետք է սահմանափակումը գործեր` մեդիափորձետն ասաց․ «Համապատասխաներ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին, ի վերջո, տվյալները պետք է լինեն համապատասխան, չպետք է ավելորդ տվյալներ տրամադրվեն։ Հենց այդ օրենքի պահանջներից մեկն էլ դա է, որ չպետք է պահանջվի ավելորդ տվյալ։ Օրինակ՝ գնում եք քովիդի թեստավորման, ձեզնից կարող են անձնագրի տվյալ ուզել, որպեսզի նույնականացնեն, որ ուրիշ մարդ չստանա ձեր տեղը թեստի տվյալ, բայց տվյալ դեպքում բացարձակ անհասկանալի է, թե ինչո՞ւ սրճարանի մուտքին կանգնած մարդը պետք է կարողանա իմ անձնագրի համարն իմանալ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular