ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում իրավիճակը պայթյունավտանգ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն գրավոր պատասխանեց Ռուսաստանի Դաշնության անվտանգության պահանջներին՝ նշելով, որ ոչ մի զիջման պատրաստ չէ։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ հնարավոր զարգացումներ կարելի է սպասել Ուկրաինայում` քաղաքագետն ասաց․ « Ուկրաինայում իրավիճակը պայթյունավտանգ է, արագ տեմպերով մոտենում ենք հետդարձի բացակայության կետին։ Լարումը, ըստ էության, ուղղակի աննախադեպ է, այսպիսի լարված մթնոլորտ սառը պատերազմի ավարտից հետո երբևիցե չի եղել, անգամ Վրաստանի պատերազմի օրերին այսպիսի լարված մթնոլորտ չկար։ Տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ուղղակի տոննաներով զենք-զինամթերք են ուղարկում Ուկրաինային, Ռուսաստանը դիվիզիաների մակարդակի զորակազմ է կենտրոնացնում Ուկրաինայի սահմաններին։ Նմանօրինակ լարված իրավիճակում կա սպառնալիք, որ այդ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ կողմերի ցանկությունից անկախ, այսինքն՝ գործողությունների գնալու քաղաքական որոշում չլինի, բայց շփման գծում իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, ինչը հղի է աղետալի հետևանքներով։ Չեմ կարծում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իրապես մտադիր են ու ցանկություն ունեն գնալ պատերազմի, բայց տեղում կան ուժեր, որոնք նման ցանկություն ունեն։ Խոսքը արևելաեվրոպական երկրների, մերձբալթյան երկրների, Միացյա Թագավորության, Ուկրաինայում որոշ ուժերի մասին է, որոնք կփորձեն շիկացնել իրավիճակն ու տանել ռազմական բախման»։

Հարցին, թե որքանո՞վ է ռազմական բախումը հնարավոր` քաղաքագետն ասաց․ «Ռազմական բախման երեք սցենար կարող է լինել․ լարումը հետզհետե կնվազի, և Ռուսաստանը կզիջի, որովհետև փաստացի ԱՄՆ-ն գրավոր պատասխանեց՝ նշելով, որ իրենք որևէ զիջման պատրաստ չեն։ Երկրորդ տարբերակը՝ կլինեն ինչ-որ լոկալ կոնֆլիկտային օջախներ, այսինքն՝ ինչ-որ հրթիռային հարվածներ, ավիահարվածներ, հատուկ ստորաբաժանումների գործողություններ։ Երրորդը լայնածավալ ռազմական գործողություններն են։ Այս վերջին երկու տարբերակը չեն բխում առաջին հերթին մեր շահերից»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular