ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի թանկացրու

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հեյ գիտի Հովիկ Արգամովիչ: Հենց թերթերը գրում էին մի թանկացման մասին, պատկան կառույցների ղեկավարներին գցում էր հետևն ու ընկնում խանութները` տեսնելու` ճի՞շտ են գրել, արդյոք, թերթերը, և այդ ո՞վ է գլխից ձեռք քաշել ու այսպես վրդովեցրել իր ժաղովրդին: Ուժն ինչքան պատում էր, զսպում էր գնաճը, օձիգներ հավաքում բուռը, սպառնում` գլուխներ թռցնել, եթե կես ժամվա մեջ չէժանացնեն թանկացած ապրանքը: Մթերքի որակին էլ էր անձամբ հետևում: քանի՛, քանի՛ անգամ է պատահել, որ ձուն վերցրել ու լույսի տակ զննել է, պատկաններին հրամայել է հոտոտել վաճառվող միսն ու կաթնամթերքը: Վարչապետը պետք է հենց այդպիսին լինի, բա ի՞նչ եք կարծում, հո միայն ժամացույցի ներսում նստելով չէ՞: Պիտի գնաս ժողովրդի մեջ, պիտի քո աչքով տեսնես այն հայացքները, որոնցով այդ ժողովուրդը զննում է գնապիտակներն ու... Պատահում է` հայհոյում էլ են, բայց լավ վարչապետը դրան էլ պետք է պատրաստ լինի, ինքն էլ պետք է հայհոյի, բա ի՞նչ, ժողովուրդը հո անտեր չէ՞: Մեր ցիվիլ պրոֆեսիոնալներն այսօր, երևի, համակարգիչներով են փորձում այս տեսակ հարցերը լուծել, այսինքն` գիտությունով: Թե դրա վերջն ինչ է լինելու, չենք կարող ասել, բայց արդեն իսկ ժողովուրդն իրեն լքված է զգում աղաղակող թանկացումների ֆոնին: Ժամանակը չէ՞ ձեռքը սեղանին խփելու, ներկրողներին հրավիրելու և խելքի բերելու: Այս թանկացումն, ախր, դիվերսիա է ոչ միայն ժողովրդի, այլև նոր կառավարության ու նոր վարչապետի դեմ: Ի՞նչ են ուզում դրանով հասկացնել` որ իրենց մենաշնորհներին չկպնե՞ն: Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է ասել, սուր հարցերի մասին բարձրասայնելու ավելի լավ ժամանակ չկա, քան նախընտրական ժամանակաշրջանն է: Ուրեմն` ի գործ, գնում ենք խանութներով, խոսացնում վաճառողներին, գնորդներին, օձիգներ հավաքում, գլուխներ թռցնում: Լավ չեմ հիշում, պարոն Շաբոյանն իր գործի՞ն է դեռ: Անառողջ մրցակցություն, գերշահույթ` այս ամենը պետք է մեջտեղ հանել, տեղն ընկած տեղը նաև հայհոյել: Այլապես շաքարի ու հացի թանկացումներին նոր թանկացումներ են հետևելու` մակարոնեղեն, ձու, կաթնամթերք, հոսանք, գազ... Սա Հայաստանն է, այստեղ վիճակը «բառադի ա» ու համակարգիչներով չի կարգավորվում: Էդիկ Անդրեասյան Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular