ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղքատության միջին մակարդակը 2020թ. դարձել է 27 տոկոս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 2020թ․ երկրում աճել է աղքատության մակարդակը՝ թեև գրանցված աշխատողների թվի «աննախադեպ» աճ է եղել երկրում:

Այս թեմայի մասին զրուցել ենք տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

Անդրադառնալով այս թեմային` տնտեսագետն ասաց․ «Աղքատության միջին մակարդակը 2020թ. դարձել է արդեն 27 տոկոս, իսկ չափավոր աղքատության մակարդակը մոտեցել է 50 տոկոսի: Օրվա իշխանավորը պիտի խոսի սրա մասին, որ մեր երկրում, նաև իրենց ապաշնորհության հետևանքով՝ ամեն երկրորդ քաղաքացին չափավոր աղքատ է, ամեն երկրորդ քաղաքացին ավելի քիչ հավաքական եկամուտներ ունի, քան նվազագույն սպառողական զամբյուղն է։ Իսկ 2021թ. աննախադեպ գնաճի ֆոնին այդ ցուցանիշները շատ ավելի անկումային կլինեն»:

Անդրադառնալով աշխատանքի խթանման մասին հայտարարություններին` տնտեսագետն ասաց․ «Գործազուրկին աշխատող դարձնելու թիվ 1 պետական աջակցության գործիքը զբաղվածության պետական ծրագրերն են, որոնք տարիներ շարունակ էապես թերակատարվել են, 2022թ. պետական բյուջեով՝ կրճատվել: Սահմանադրության առաջին հոդվածով ՀՀ-ն սոցիալական պետություն է։ Ունի՞ պետությունն անելիք. իհարկե: Բայց այս ֆոնին, երբ էլեկտրաէներգիայի և ջրի սակագները բարձրացել են, բարձրանալու է գազի սակագինը, ընդհանուր գնաճային միտումներն առավել սաստկանում են, 2022 թ. պետբյուջեում հիմնական կենսաթոշակների չափը չի ավելացել, ու 580.000 կենսաթոշակառուներից ընդամենը 15 տոկոսի՝ նվազագույն կենսաթոշակ ստացողների թոշակն են բարձրացրել 5 տոկոսով՝ 2000 դրամով: Սա համարժե՞ք է այսօրվա իրավիճակին, իհա՛րկե ոչ: 2022թ. չեն բարձրացնում նվազագույն աշխատավարձ, 100.000–ին մոտ անապահով ընտանիքների սոցիալական նպաստի չափը. հարցնում ես՝ ինչո՞ւ, ո՞նց, ասում են՝ դե գիտեք, մեր մոտեցումը, որ տնտեսությունը զարգանա, մարդը աշխատանք ունենա՝ աշխատի-լավ ապրի: Եղբա՛յր, դուք չեք կարողանում տնտեսություն զարգացնել, դուք կարողանում եք քանդել տնտեսություն, տնտեսական հիմքեր»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular