ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աներեւակայելի է․ մեր 30 տարվա պայքարից հետո այս իշխանությունը ոսոխի թեզերն է կրկնում»․ Րաֆֆի Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հասնելու համար պետք է համալիր կարգավորում ստանա Արցախի հիմնահարցը։ «Չի կարելի հասնել ՀՀ-Ադրբեջան ամբողջական կարգավորման եւ խաղաղության պայմանագրի՝ առանց Արցախի հիմնահարցի ամբողջական լուծման։ Արցախի հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտվել է, իսկ կարգավիճակը լուծված չէ, ուստի չենք կարող ունենալ խաղաղության ամբողջական պայմանագիր։ Կարելի է քայլեր կատարել առանց նախապայմանների, բանակցել, բայց հույս ունենալ խաղաղության դարաշրջանի մասին, դա պատրանք է եւ մեզ ավելի շուտ կբերի պատերազմի, քան խաղաղության»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ գործող իշխանությունն իր հռետորաբանությամբ կարծես արտացոլում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի դանդաղումը․ «Հուսամ՝ համանախագահները պատրաստակամ են վերականգնել իրենց գործառույթը, բայց ՀՀ-ն ինքը դա պետք է ուզենա։ Հետպատերազմյան վիճակը առարկայական է տարածաշրջանի եւ իշխանության մոտեցումների համար, բայց դա պատրվակ չի, որ իշխանությունը սկսի արտացոլել հակառակորդի թեզերը։ Դա աննախադեպ է։ Մեր երեսուն տարվա աշխատանքը հանդիպում է ոչ թե թուրք-ադրբեջանական ընդդիմախոսությանը, այլ ՀՀ իշխանության արտահայտություններին։ Սա աննախադեպ, աներեւակայելի է։ Երեք իշխանության ժամանակ ես ընդդիմադիր եմ եղել, այդ իշխանությունները սխալվել են, բայց չի եղել վիճակ, որ պաշտոնյան, փոխանակ նախորդների իրական կամ թվացյալ սխալները շտկի, ընդունում է «դե ֆակտո» վիճակը եւ կրկնում եղեռն գործած հակառակորդի սխալ, հակաիրավական թեզերը, որի դեմ մենք երեսուն տարի պայքարել ենք։ Բազմել են աթոռներին եւ մեր, ժողովրդի երեսուն տարվա պայքարի դեմ ներկայացնում են ոսոխի եղերական գործողություններն արդարացնող թեզերը»։


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular